Կցագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որոշ լատինատառ կցագրեր

Կցագիրը (լատ.՝ ligatura - կապ), նշան է, օգտագործվող բոլոր այբուբեններում, որը ստացվում է երկու տառերի միացությունից, օրինակ՝ դանիերենում, իսլանդերենում, նորվեգերենում, օսերենում՝ æ-ն, գերմաներենում՝ ß-ն, և այլն:[1]

Պատմություն[խմբագրել]

Կցագիրը լայնորեն սկսեց կիրառվել միջնադարում, գրելու արագացման և տեղ տնտեսելու համար: Ներկայումս կցագրեր կարելի գտնել միայն պատմական աղբյուրներում, կամ այն լեզուներում, որտեղ կցագրերը առանձին տառի կարգավիճակ ունեն (ֆրանսերենում, նորվեգերենում, հոլանդերենում ևն): Արաբական այբուբենում օգտագործվում է Լամ Ալիֆ կցագիրը: Չինարենում որպես կցագիր է օգտագործվում բառակապակցությունը, ներկայացված մեկ հիերոգլիֆում: Եթե կցագիրն օգտագործվում է երկար ժամանակ, նրա էվոլյուցիան շարունակվում է: Մասամբ, հնարավոր է կցագրի առանձին հատուկ սիմվոլի վերածումը: Օրինակ՝ «@»-ը, որն առաջացել է անգլիական «at»-ից:

Կցագրության օրինակներ[խմբագրել]

Կցագիրը հայոց լեզվում[խմբագրել]

ﬖ, և, ﬓ

Հայերենում նույնպես գոյություն ունեն կցագրեր: և կցագիրը Խորհրդային Միության բարեփոխումներից հետո, ստացավ առանձին տառի կարգավիճակ: Այն Յունիքոդում ներկայացված է U+0587 կոդով[3]: Յունիքոդում ներկայացված են նաև հայկական ﬖ և ﬓ կցագրերը: Կոդերն են, համապատասխանաբար՝ U+FB16[4] և U+FB13[5]: Առաջինն ավելի լայն տարածում ունի:

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]