@

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(at).svg

@ (կարդացվում է՝ աթ, կամ շնիկ), անգլերեն at կամ at the cost of բառերի կրճատ ձևն է։ Սկզբնապես այն օգտագործվել է հաշվարկներում։ Օրինակ. «7 widgets @ £2» նշանակում է. «7 հատ, յուրաքանչյուրը՝ £2»։ Այժմ հիմնականում օգտագործվում է էլեկտրոնային փոստի հասցեների մեջ։ @-ը անջատում է օգտատիրոջ անունը պրովայդերի անունից։

Ստեղծումը[խմբագրել]

@ նշանը էլ, հասցեների մեջ առաջին անգամ գործածել է ծրագրավորող Ռեյ Թոմլինսոնը՝ ARPANET (որը հետագայում վերածվեց համացանցի) նախագծի վրա աշխատելիս։ Ռեյը որոշեց այս ցանցից օգտվող մյուս մասնակիցներին հաղորդագրություն ուղարկել, նրան որևէ նշան էր պետք օգտատերի անունը համակարգչի անունից բաժանելու համար։ Ստեղնաշարին նայելով նա ընտրեց ամենաքիչ օգտագործվող նշանը՝ @-ը։

Տարբեր լեզուներում[խմբագրել]

  • հայերեն. կապիկ կամ շնիկ
  • բելառուսերեն. вітка, вітушка; смоўжык, слімак или сьлімак - խխունջ, малпачка (կապիկ)
  • բուլղարերեն. кльомба или маймунско (կապիկ)
  • ուկրաիներեն. равлик (խխունջ), жабка (գորտ), мавпочка (կապպիկ), собачка или песик (շնիկ)
  • նիդեռլամդերեն. apenstaartje (կապիկի պոչ)
  • իսպաներեն և պորտուգալերեն. «արրոբա» (չափման միավոր է)
  • ֆրանսերեն. «արրոբազ», ինչպես նաև a commercial (տիեզերական)
  • գերմաներեն. At կամ At-Zeichen (at նշան) նշանակում է կպչուն կապիկ (Klammeraffe), ինչպես նաև Affenschwanz (կապիկի պոչ), Affenohr (կապիկի ականջ) և Affenschaukel (կապիկի ճոճանակ)
  • իտալիայում chiocciola. խխունջ
  • դանիայում. Շվեդիայում օգտագործում են snabel՝(խոպոպիկով)
  • չեխիայում. рольмопс (ռուլետ)
  • լեհաստանում. małpa (կապիկ), նույն անունը օգտագործվում է նաև Խորվաթիայում, Հոլանդիայում, Ռումինիայում և Սլովենիայում
  • թայվանում. 小老鼠 («սյաո լաո շու») մկնիկ
  • հունաստանում. παπακι՝ բադիկ
  • սերբիայում. лудо A (խելագար A) կամ мајмун (կապիկ)