Արաբական այբուբեն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբական այբուբեն, (արաբական գիր, արաբիցա), այբուբեն, որն հանդիսանում է արաբերենի և մի շարք այլ լեզուների` այդ թվում պարսկերեն, ուրդու և որոշ թյուրքական լեզուների գիրը: Կազմված է 28 տառից և գրվում է աջից ձախ:
Արաբական գիրն առաջացել է նաբաթեականից, որն իր հերթին առաջացել է արամեականից, իսկ վերջինս էլ` փյունիկյանից: Արաբական այբուբենը ներառում է բոլոր արամեական տառերը, և մի քանի լրացուցիչ տառեր` սա, խա, զալ, դադ, զա և գայն: