Ամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամանակ, մորա (լատիներեն` mora - ժամանակամիջոց) - անտիկ տաղաչափության մեջ ժամանակի նվազագույն միավորը։

Ամանակը ցույց էր տալիս կարճ վանկի արտասանության ժամանակամիջոցը։ Երկար վանկն իր տևողությամբ հավասար է երկու ամանակի։ Հետևաբար, երկվանկ ոտքերը (քորեյ, յամբ) ունեին երեք ամանակ, իսկ եռավանկ ոտքերը (դաքտիլ, ամֆիբրաքոս, անապեստ) - չորս ամանակ և այլն։ Բանաստեղծության տողերն ունեին նույն թվով ամանակներ, և նրանց արտասանության ժամանակամիջոցը հավասար էր։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս», էջ 11-12. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով