Անապեստ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անապեստ, Վերջատանջ (հունարեն` ἀνάπαιστος - ետ մղված), եռավանկ բանաստեղծական ոտքի տեսակ։
Հին հունական պոեզիայում այդպես էին կոչում սկզբում երկու կարճ և վերջում մեկ երկար վանկ ունեցող ոտքը։ Ժամանակակից վանկա-շեշտական տաղաչափության մեջ անապեստը բաղկացած է երկու անշեշտ և վերջում մեկ շեշտված վանկից։ Այսպիսով` անապեստյան տողի մեջ շեշտ են կրում 3, 6, 9, 12-րդ վանկերը։
Անապեստյան չափը լայնորեն օգտագործվում է նաև հայ բանաստեղծության մեջ, քանի որ համապատասխանում է հայերենի հիմնական սկզբունքին (շեշտը բառի վերջին վանկի վրա)։ Գրվել են երկու, երեք և ավելի ոտքերից բաղկացած անապեստյան տողեր։[1] Օրինակ.
Դու բյուրե'ղ բարձունքու'մ մի երա'զ`
Լուսազա'րդ, և քնքու'շ, և գողտրի'կ,
Մի երա'զ սրբափա'յլ և անհա'ս,
Հավիտյա'ն հեռավո'ր մի աստղի'կ։ (Ավետիք Իսահակյան)
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս», էջ 15։