Յամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծավերջ, Յամբ (հին հուն.՝ ἴαμβος , հվնբր. ἴαμβύκη երաժշտական գործիքի անվանումից), 1) երկու վանկանի բանաստեղծական ոտքի տեսակ[1]։

Անտիկ տաղաչափության (չափական) մեջ յամբը բաղկացած էր սկզբում մեկ կարճ և ապա մեկ երկար վանկերից (U—), իսկ ժամանակակից (վանկաշեշտային տաղաչափություն) պոեզիայում՝ մեկ անշեշտ և մեկ շեշտված վանկերից (‿ ـʼ)։ Յամբական տողի մեջ շեշտերն ընկնում են զույգ վանկերի վրա, թեև շեշտերից մեկը կամ մի քանիսը կարող են բացակայել։ Յամբով գրված տողի սխեման է.

‿ ـʼ/‿ ـʼ/‿ ـʼ/‿ ـʼ/‿ ـʼ/...

Յամբական չափը ոտանավորի ամենատարածված տեսակներից մեկն է։ Օրինակ, ռուսական պոեզիայում երկերի ճնշող մեծամասնությունը գրված է յամբերով (մանավանտ քառոտնյա տողերով)։

Мой дя́՛дя са́՛мых че́՛стных пра́՛вил…
Ա. Ս. Պուշկին

Հայկական բանաստեղծության մեջ միայն առանձին դեպքերում կարելի է հանդիպել զուտ յամբական տողերի, ինչպես՝

Տեսա՛ երա՛զ մի վա՛ռ,
Ոսկի՛ մի դո՛ւռ տեսա՛,
Վըրա՛ն փերո՛ւզ կամա՛ր.
Սյունե՛րը հո՛ւր տեսա՛...
(Վ. Տերյան)

Նայե՛ց-նայե՛ց Սայաթ-Նովե՛ն, ամպի՛ նմա՛ն տխո՛ւր մնա՛ց.
Ասա՛վ՝ Չարե՛նց, էս գոզալի՛ց սրտի՛ս մե հի՛ն մրմո՛ւռ մնա՛ց...
(Ե. Չարենց)

2) Անտիկ գրականության մեջ յամբեր էին կոչվում նաև երգիծական ոտանավորները։ Նոր ժամանակներում ևս հեղինակները երբեմն յամբեր են անվանել իրենց երգիծական կամ խոհական-փիլիսոփայական բանաստեղծությունները։

Գրականություն[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս», էջ 212-213։ 


Վանկաշեշտային չափեր

Քորեյ • Յամբ • Դակտիլ • Ամֆիբրաքոս • Անապեստ