Ալթայան լեզուներ
| Ալթայան լեզուներ | |
|---|---|
| Տարածված՝ | Արևելյան, Հյուսիսային, Կենտրոնկան, և Արևմտյան Ասիա և Արևելյան Եվրոպա |
| Դասակարգում՝ | Ալթայան լեզուներ |
| Կազմ՝ | |
| ISO 639-2 և 639-5՝ | tut |
Ալթայան լեզուների տարածումը Եվրասիայում: |
|
Բովանդակություն |
Հիմնական [խմբագրել]
Բնորոշ են ծննդաբանական և տիպաբանական ընդհանուր հատկանիշներով: Խոսվում են ընդհանուր տերիտորիայի վրա, որի արևմտյան թևը հասնում է մինչև Արևելյան Եվրոպա ու Միջերկրական ծովի ափերը, արևելյանը` Սիբիրի խորքերը, ներառյալ Միջին Ասիա: Ելնելով որոշ ընդհանրություններից ու նմանություններից, ոմանք թյուրքական լեզվաընտանիքը (տունգուս-մանջուրական խումբը, նույնիսկ կորերենը ու ճապոներենը) մտցնում են ավեի մեծ լեզվաընտանիքի մեջ և կոչվում ալթայան լեզվաընտանիք: Վերջինս հայտնի է նաև ուրալ-ալթայան անունով, երբ նրան ավելանում են ուգրո-ֆիննական և սամոդիակյան լեզուները: Առավել հայտնի է հետևյալ դասակարգումը.
- Արևմտախունական ճյուղ
-
- ա) բուլգարական խումբ (բուլղարերեն, ղազարերեն, չուվաշերեն)
- բ) օղուզական խումբ (թուրքմեներեն, գագաուզերեն, ադրբեջաներեն, թուրքերեն)
- գ) ղփչաղական խումբ (ղփչաղերեն, պոչովեցերեն, կումիկերեն, բալկաներեն, թաթարերեն, բաշկիրերեն, նողաերեն, կարակալպակերեն, ղազախերեն)
- դ) կարլուկյան խումբ (չաղաթայերեն, ուզբեկերեն, նոր ուղայերեն)
- Արևելախունական ճյուղ
-
- ա) ույղուրական խումբ (կարագասերեն, յակուտերեն)
- բ) կիրգիզ-ղփչաղական խումբ (կիրգիզերեն, ալթայերեն)
Բնորոշում [խմբագրել]
Բնորոշ են ձայնավորների ներդաշնակությամբ, կցական կառուցատիպով, ստացական առման կարգով, սեռի բացակայությամբ, կետադրությունների գործածությամբ, անվանական և բայական հարուստ ձևերով: Թյուրքական լեզվաընտանիքի որոշ լեզուներ ունեն լատինագիր, որոշը ռուսագիր, ինչպես նաև արաբագիր այբուբեններ:
Ձևաբանություն [խմբագրել]
Ձևաբանական տեսակետից ալթայան լեզուներին բնորոշ է վերջածանցների կցական կառուցատիպը:
Ծանոթագրություններ [խմբագրել]