Մոնղոլական լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոնղոլական լեզուներ, ինքնուրույն լեզվաընտանիք։ Ներառնում է հյուսիսային մոնղոլական սինհարմոնիկ լեզուները՝ բուն մոնղոլերենը, բուրյաթերենը, կալմիկերենը, օյրաթերենը, հվ-արլ․ ոչ սինհարմոնիկ լեզուները՝ դագուրերենը (Հյուսիս-Արևելյան Չինաստանում), դունսյաներենը, մոնգորերենը, բաոաներենը (բոլորն էլ անգիր), միջակա լեզուները՝ գրավոր հին մոնղոլերենը, մոգոլերենը (Աֆղանստանում)։ Մինչև միասնական ազգային պետության կազմավորումը մոնղոլները զարգացած գրական լեզու և գիր չեն ունեցել։ Պետականության քայքայումը (XYI—XVII դդ․) ըստ էության չհանգեցրեց բուն մոնղոլերենի մահացման, քանի որ այդ ժամանակ արդեն կազմավորվել էր նրա գրական տարբերակը, որը մշակութային ու լեզվական կապերի միջոց էր հս․ և հվ․ կամ արտաքին ու ներքին մոնղոլների համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png