Կարակալպակերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարակալպակերեն կարակալպակերի լեզուն։ Պատկանում է թուրքական լեզվաընտանիքի ղփչաղյան խմբին։ Խոսվում է Կարակալպակյան Հանրապետությունում, մասամբ Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում և Աֆղանստանում։ Խոսողների թիվը՝ 228000 (1970)։ Ներկայանում է հյուսիս-արևելյան և հարավ-արևմտյան բարբառներով։ Թյուրքական չ և շ և ս փոՓոխությունը, որ բնորոշ է կարակալպակերենին, նրան մերձեցնում է նողայերենին և ղազախերենին։ Գրական կարակալպակերենը ձևավորվել է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո։ Գրությունը մինչև 1928 թվականը՝ արաբագիր, 1928-1940 թվականներին՝ լատինագիր, ապա՝ ռուսագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png