Թամազ Գամղրելիձե
Թամազ Վալերիանի Գամղրելիձե (վրաց.՝ თამაზ გამყრელიძე, ծնվ.՝ 1929 հոկտեմբերի 23, Քութայիս), հայտնի վրացի և խորհրդային լեզվաբան, արևելագետ, հնդեվրոպագետ, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս (1984-ից), լեզվաբանական գիտությունների դոկտեոր (1963), պրոֆեսոր (1964): Մաթեմատիկոս, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս Ռևազ Գամղրելիձեի եղբայրը[1]:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 23-ին Քութայիս քաղաքում: 1952 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը: 1956-1960 թթ. աշխատել է Վրաստանի ԳԱ Լեզվաբանության ինստիտուտում: 1960 թվականից դառնում է Թբիլիսիի համալսարանի կառուցվածքային և կիրառականլեզվաբանության (1999-ից՝ ընդհանուր և կիրառական լեզվաբանության) ամբիոնի վարիչ: 1964-2008 պրոֆեսոր է Թբիլիսիի համալսարանում: 1979-ից ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ՝ գրականության և լեզվի բաժին: Վրաստանի ԳԱ իսկական անդամ (1974-ից) և նախագահ (2005-ից): 11-րդ համագումարի ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Ազգթյունների Խորհրդի պատգամավոր Աջարական ԻԽՍՀ-ից:
Աշխատություններ [խմբագրել]
- The Akkado-Hittite syllabary and the problem of the origin of the Hittite script, «Archiv Orientalni» (vol. 29). 1960
- Anatolian languages and the problem of Indo-European migration to Asia Minor, Studies in General and Oriental Linguistics. Tokyo, 1970
- «Indo-european language and Indoeuropeans» (vols. I—II). Berlin / New York, 1994—1995 (совместно с Вяч. Вс. Ивановым)
- Алфавитное письмо и древнегрузинская письменность (Типология и происхождение алфавитных систем письма), Тбилиси, 1989
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- Հնդեվրոպագետներ
- Կոմպարատիվիստներ
- Վրացի լեզվաբաններ
- Խորհրդային լեզվաբաններ
- Խեթագետներ
- Լեզվաբանական գիտությունների դոկտորներ
- Վրացական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ
- Սաքսոնիայի ԳԱ օտարերկրյա անդամներ
- ԱՄՆ ԳԱ անդամներ և թղթակից անդամներ
- Ավստրիայի ԳԱ անդամներ
- ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներ
- Կառուցվածքայնականներ
- Քարթվելագետներ
- ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 11-րդ համագումարի պատգամավորներ