Անահիտ Փերիխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահիտ Փերիխանյան
Ծնվել էապրիլի 24, 1928(1928-04-24)[1]
Մոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 27, 2012(2012-05-27) (84 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունպատմաբան, արևելագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գործունեության ոլորտարևելագիտություն և Իրանագիտություն
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1948) և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ (1951)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1974)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԿամիլլա Տրևեր
Հայտնի աշակերտներOlga Chunakova?

Անահիտ Գեորգիի Փերիխանյան (ապրիլի 24, 1928(1928-04-24)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - մայիսի 27, 2012(2012-05-27), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[2][3]), հայ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր (1974)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Փերիխանյանը ծնվել է 1928 թվականի ապրիլի 24-ին Մոսկվայում։ Մայրը՝ Արուսյակ Իվանովնան, եղել է բժիշկ, հայրը՝ Գեորգի Նիկիտիչը՝ ինժեներ։ Գեորգի Նիկիտիչը նշանակվել է Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադի տնօրեն, որից հետո ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Անահիտը Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1945-1948 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, այնուհետև տեղափոխվել Լենինգրադ և 1951 թվականին ավարտել Լենինգրադի պետական համալսարանը։ 1951-1955 թվականներին սովորել է Պետական Էրմիտաժի ասպիրանտուրայում Կ. Վ. Տրևերի գլխավորությամբ։ 1956 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, այնուհետև աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտում, 1959 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի մասնաճյուղում, 1974-1986 թվականներին եղել է ավագ գիտաշխատող, 1986-1998 թվականներին՝ առաջատար գիտաշխատող, 1959 թվականից միաժամանակ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում դասավանդել է գրաբար։

Աշխատությունները նվիրված են Իրանի Պարթևական և Սասանյանների ժամանակարշրջաններին, միջնադարյան Հայաստանի պատմության, գրականության և իրավունքի խնդիրներին, հայ գրերի ծագման և համեմատական հնդեվրոպագիտության հարցերին[4]։

Փերիխանյանը հինգ մենագրությունների և շուրջ 50 հոդվածների հեղինակ է, որոնք հրատարակվել են առաջատար գիտական հանդեսներում՝ «Вестник древней истории» (Մոսկվա), «Պատմաբանասիրական հանդես» (Երևան), «Revue des études arméniennes» (Փարիզ), Orientalia Suecana (Ուփսալա), Acta Orientalia (Կոպենհագեն

Կյանքի վերջին տարիներին Փերիխանյանը լուրջ հիվանդ էր, սակայն փոքր առիթի դեպքում զբաղվում էր գիտական հարցերով։ Նրա վերջին հոդվածը՝ «К вопросу о происхождении павликианства», 2011 թվականին տպագրվել է «Письменных памятниках Востока» հանդեսում (№2(15)):

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի ԳԱ պատվավոր անդամ[5]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Храмовые объединения Малой Азии и Армении, 1959[6].
  • Тигранакерт : Из истории древнеармянских городских общин, 1960.
  • Сасанидский Судебник. Книга тысячи судебных решений, Е., 1973.
  • Общество и право Ирана в Парфянский и Сасанидский периоды, М., 1983[7][8].
  • Материалы к этимологическому словарю древнеармянского языка, ч. 1, Е., 1993.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14610
  2. 2,0 2,1 2,2 https://iranicaonline.org/articles/perikhanian-anahit
  3. «ИВР РАН (Санкт-Петербург) - Скончалась А. Г. Периханян». www.orientalstudies.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2007։
  5. «ИВР РАН (Санкт-Петербург) - Personalia, Периханян, Анаит Георгиевна». www.orientalstudies.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  6. Храмовые объединения Малой Азии и Армении
  7. Общество и право Ирана в парфянский и сасанидский периоды
  8. Периханян, Анаит Георгиевна (1983). Общество и право Ирана в парфянский и сасанидский периоды (ռուսերեն). Изд-во "Наука," Глав. ред. восточной лит-ры.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անահիտ Փերիխանյան» հոդվածին։