Բոլորգիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոլորգիր, սերում է փոքր երկաթագրից, ձևավորվել և գործածության մեջ է դրվել 10-11-րդ դարից, գերիշխող է դարձել ավելի ուշ։ Տպագրության գիր է դառնում 16-րդ դարից։ Ունի երկու հիմնական տարատեսակ` կիլիկյան և արևելյան։ Արևելյանը կիլիկյանից տարբերվում է տառերի քիչ խոշորությամբ և առանձին մի քանի տառերի գծագրային ձևավորումով։ Երկաթագրի համեմատ տառերը նկատելի փոքր են, առկա է մեծատառի ու փոքրատառի զանազանություն։ Գրության մեջ գործածություն են ստանում և, օ, ֆ տառերը։ Տեքստում տեղ է գտնում բառանջատումը, առկա են կետադրության հիմնական նշանները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Հայրենագիտական բառարան, Երևան, 1987։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 512