Սահակ Ա Պարթև
Սահակ Պարթև (358—439 թթ), Հայ Առաքելական եկեղեցու 10-րդ կաթողիկոս (Ամենայն հայոց կաթողիկոս 387թ. ընդմիջումներով), եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ, Ավետարանային սյուժեների քարոզների և հոգևոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ: Նրա օրոք ստեղծվել են հայկական գրերը և հայերեն է թարգմանվել Աստվածաշունչը: Աջակցել է Մեսրոպ Մաշտոցին հայ գրերի ստեղծման և տարածման գործում: Սահակի անունով մեզ են հասել կանոնական գրվածքներ և թղթեր: Ներդրում է ունեցել շարականագրության մեջ:
[խմբագրել] Կենսագրությունը
Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից, Ներսես Մեծի որդին է: Ստացել է կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի դպրոցներում: Տիրապետել է հունարենի, ասորերենի, պարսկերենի: 387 թվականին ընտրվել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Խոսրովի գահընկեց լինելուց և աքսորվելուց հետո ինքը ևս զրկվել է հայրապետական աթոռից (389թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում: Հետագայում ևս, պարսից Վռամ Ե արքայի կողմից, ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման: Մահացել է իր ծնննդյան օրը, նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում:
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Սահակ Պարթևի կրոնական բանաստեղծությունները
- Սահամ Պարթևի ընդարձակ կենսագրությունը «Լուսամուտ» կայքում
| Նախորդող՝ Ասպուրակես Ա Մանազկերտցի |
Կաթողիկոս 387–439 |
Հաջորդող՝ Հովսեփ Ա Հողոցմեցի |