ArmSCII

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ArmSCII
Առաջին հայերեն համակարգիչը՝ Электроника-60, 1987 թ․

ArmSCII — Armenian Standard Code for Information Interchange, ՏՓԿՀՀ — Տեղեկատվության Փոխանակման Կոդի Հայկական Հիմնօրինակ, ստեղծվել է Հայաստանի մասնագետների համանուն նախաձեռնող խմբի կողմից 1987 թ․։[1]

ArmSCII-ն տեղեկատվական ոլորտում հայերեն տառեր և նշաններ օգտագործելու համար ստեղծված կոդավորման ստանդարտ է, որն օգտագործվել է մինչև Յունիկոդի ներդրումը։ Անգլերեն հապավումը կարդացվում է Armenian Standard Code for Information Interchange, որը հեղինակները թարգմանել են Տեղեկատվության Փոխանակման Կոդի Հայկական Հիմնօրինակ (Ստանդարտ)։ Այն ստեղծվել է 1987թ․-ին հասարակական հիմունքների վրա կազմակերպված նախաձեռնող խմբի կողմից։ Թեթևակի լրամշակման է ենթարկվել 1991-ին։ Վերջնականապես պետության կողմից հաստատվել է ՀՀ Ստանդարտների Ազգային Ինստիտուտի կողմից 1997 թվականի հուլիսի 4-ին։

Ստանդարտների Ազգային Ինստիտուտում 1997 թ. քննարկման մասնակիցները (հերոսները),
ովքեր ստիպեցին ընդունել ArmSCII-ն որպես ՀՀ պետական ստանդարտ

Վերևում, ձախից աջ՝
Տիգրան Հարությունյան — «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն
Գևորգ Մարկարով — «Դանմար» ՍՊԸ տնօրեն
Ռաֆիկ Մարության — HPL-ից, ծրագրավորող, KDWin-ի հեղինակ
Վարուժան Դանիելյան — ՀայՀամակարգիչ կենտրոն, «Լազերային տեխնիկա», ArmEGA, ArmVGA
Գագիկ Բաղդասարյան — ՀՀ Սոցիալական ներդրումների հիմնադրամ, ծրագրավորող
Հովիկ Մելիքյան — ՀայՀամակարգիչ կենտրոն, ԵրՖԻ, NLS-ի հեղինակ
Գէորգ Տէր-Վարդանեան — Ազգային Գրադարանի տնօրեն։
Ներքևում, ձախից աջ՝
Նորայր Հարությունյան —ՀՊՃՀ Համակարգչային հրատարակչական կենտրոնի տնօրեն
Ալբերտ Տոնեյան — ԵրՖԻ, Ինտերնետ միջազգային ցանցի ծառայության տնօրեն
Վահրամ Մխիթարյան — ՀայՀամակարգիչ կենտրոնի տնօրեն
Իվան Լուլուկյան — ՀայՀամակարգիչ կենտրոն, ծրագրավորող
Սամվել Ստեփանյան — Արմինքո համակարգչային կենտրոնի համակարգող
Ռուբեն Թարումյան-Հակոբյան — տառաստեղծ, Նախագահի աշխատակազմ
Նրանց միացան այդ պահին բացակայող և
Հայաստանում չգտնվող գործընկերներ՝
Պավել Դալլաքյան — ծրագրավորող, տառաստեղծ, FM 106.5
Հովհաննես Կիզոգյանը — Իսրայելից, «Գանձասար» աստվածաբանական կենտրոն, Տեխնիկական տնօրեն
Ալեքսանդր Ֆարամազյանը — Վրաստանից, ՀՀ Սոցիալական ներդրումների հիմնադրամ, բաժնի վարիչ
Գարեգին Չուգասզյանը — ԱՄՆ-ից , «Առագաստ բեն» համակարգչային կենտրոնի փոխտնօրեն
Անդրեյ Քալանթարյանը — ԱՄՆ-ից, ծրագրավորող, WinKey-ի հեղինակ
Վռամ Ջիհանյանը — ԱՄՆ-ից, Լեզվի ինստիտուտ, բաժնի վարիչ
Արամ Հայրապետյանը — ԱՄՆ, ՀայՀամակարգիչ կենտրոնի նախագահ

Կոդավորման համար օգտագործվում է 6,7 կամ 8 բիթ։ Հայաստանի տեղեկատվական ոլորտում մեծ տարածում է ստացել 8 բիթանոց տարբերակը, ArmSCII-8 անվանումով։ Ժողովրդի շրջանում այն ունի բազմաթիվ անուններ․ Արմսքի, ԱՆՍԻ և Արիալ Արմենիան։ Վերջինս թյուրիմածության հետևանք է, երբ կոդավորումը շփոթվում է տառատեսակի (ֆոնտ) հետ։

ArmSCII ստանդարտի կոդավորումները[խմբագրել]

Ընդունվել են հիմնականում այս 3 տարբերակները՝ [2]

  • ArmSCII-7 նկարագրված է ՀՍՏ 34.005-ում, 7 բիթանոց կոդավորում է առանց լատինական տառերի
  • ArmSCII-8 նկարագրված է ՀՍՏ 34.002-ում, 8 բիթանոց, լատինական տառերը գտնվում են իրենց ստանդարտ տեղում
  • ArmSCII-8A նկարագրված է ՀՍՏ 34.002-ում, այլընտրանքային 8 բիթանոց, լատինական տառերը գտնվում են իրենց ստանդարտ տեղում, պահպանված է նաև կեղծգրաֆիկան (պսևդոգրաֆիկա)

ArmSCII-7[խմբագրել]

ՀՍՏ 34.005։1997 (ArmSCII-7)
x0 x1 x2 x3 x4 x5 x6 x7 x8 x9 xA xB xC xD xE xF
0x unused
1x
2x SP ֍ և / § ։ ) (  » «  · ՝ , ֊ ՜
3x ՛ ՞ Ա ա Բ բ Գ գ Դ դ Ե ե Զ զ Է է
4x Ը ը Թ թ Ժ ժ Ի ի Լ լ Խ խ Ծ ծ Կ կ
5x Հ հ Ձ ձ Ղ ղ Ճ ճ Մ մ Յ յ Ն ն Շ շ
6x Ո ո Չ չ Պ պ Ջ ջ Ռ ռ Ս ս Վ վ Տ տ
7x Ր ր Ց ց Ւ ւ Փ փ Ք ք Օ օ Ֆ ֆ ՚


ArmSCII-8[խմբագրել]

ՀՍՏ 34.002։1997 (ArmSCII-8)
x0 x1 x2 x3 x4 x5 x6 x7 x8 x9 xA xB xC xD xE xF
0x unused
1x
2x SP ! " # $ % & ' ( ) * + , - . /
3x 0 1 2 3 4 5 6 7 8 9 : ; < = > ?
4x @ A B C D E F G H I J K L M N O
5x P Q R S T U V W X Y Z [ \ ] ^ _
6x ` a b c d e f g h i j k l m n o
7x p q r s t u v w x y z { | } ~
8x unused
9x
Ax NB
SP
֍ և / § ։ ) (  » «  · ՝ , ֊ ՜
Bx ՛ ՞ Ա ա Բ բ Գ գ Դ դ Ե ե Զ զ Է է
Cx Ը ը Թ թ Ժ ժ Ի ի Լ լ Խ խ Ծ ծ Կ կ
Dx Հ հ Ձ ձ Ղ ղ Ճ ճ Մ մ Յ յ Ն ն Շ շ
Ex Ո ո Չ չ Պ պ Ջ ջ Ռ ռ Ս ս Վ վ Տ տ
Fx Ր ր Ց ց Ւ ւ Փ փ Ք ք Օ օ Ֆ ֆ ՚


ArmSCII-8A[խմբագրել]

ՀՍՏ 34.001։1997 (ArmSCII-8A)
x0 x1 x2 x3 x4 x5 x6 x7 x8 x9 xA xB xC xD xE xF
0x unused
1x
2x SP ! " # $ % & ' ( ) * + , - . /
3x 0 1 2 3 4 5 6 7 8 9 : ; < = > ?
4x @ A B C D E F G H I J K L M N O
5x P Q R S T U V W X Y Z [ \ ] ^ _
6x ` a b c d e f g h i j k l m n o
7x p q r s t u v w x y z { | } ~
8x Ա ա Բ բ Գ գ Դ դ Ե ե Զ զ Է է Ը ը
9x Թ թ Ժ ժ Ի ի Լ լ Խ խ Ծ ծ Կ կ Հ հ
Ax Ձ ձ Ղ ղ Ճ ճ Մ մ Յ յ Ն ն Շ շ «   »
Bx unused
Cx
Dx unused ֍ ֊ ՞
Ex Ո ո Չ չ Պ պ Ջ ջ Ռ ռ Ս ս Վ վ Տ տ
Fx Ր ր Ց ց Ւ ւ Փ փ Ք ք Օ օ Ֆ ֆ ՚ NB
SP


Հայերենի գրանշաններ Յունիկոդում[խմբագրել]

Ծանոթագրություն[խմբագրել]

  1. ArmSCII-ի ստեղծման պատմություն, 1987-2012, Հայերեն համակարգեր - արդեն 25 տարեկան, Վահրամ Մխիթարյան, ԵՊՀ, ապրիլի 20, 2012
  2. ԳՈՐԾՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ, ՆԱԽԱԳԾԵՐ ԵՒ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, Տեղեկատվության Փոխանակման Կոդի Հայկական Հիմնօրինակ (Ստանդարտ)

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg



Հայերենի տառեր և կետադրական նշաններ Յունիկոդում
  0 1 2 3 4 5 6 7 8 9 A B C D E F
U+053x Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ
U+054x Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ
U+055x Ր Ց Ւ Փ Ք Օ Ֆ ՙ ՚ ՛ ՜ ՝ ՞ ՟
U+056x ա բ գ դ ե զ է ը թ ժ ի լ խ ծ կ
U+057x հ ձ ղ ճ մ յ ն շ ո չ պ ջ ռ ս վ տ
U+058x ր ց ւ փ ք օ ֆ և ։ ֊ ֍ ֎ ֏
U+201x
U+202x
Հայերենի կրճատագրեր Յունիկոդում
U+FB1x