Վահան Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Գերասիմի Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1954(1954-03-12)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 21, 2011(2011-01-21) (56 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մայրենի լեզուհայերեն
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
ԱնդամությունԷուսքալթզաինդիա

Վահան Գերասիմի Սարգսյան (մարտի 12, 1954(1954-03-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 21, 2011(2011-01-21)), հայ բասկագետ, լեզվաբան, թարգմանիչ, դասախոս, ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Տիրապետում էր ֆրանսերեն, իսպաներեն, բասկերեն, ռուսերեն լեզուներին։ Բասկերի երկիրի թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ, Իսպանագետների համաշխարհային ընկերության և Բասկագետների միջազգային ընկերության անդամ։ Համահեղինակել է Սերվանտեսագիտական միջազգային հանրագիտարանը։ 70-ից ավելի գրքերի, մենագրությունների, հրապարակումների, հոդվածների, դասախոսությունների հեղինակ։ Նրա թեմատիկ հետազոտությունների արդյունքները հրապարակվել են բազմաթիվ հեղինակավոր գիտական հանդեսներում, հանրագիտարաններում ինչպես Հայաստանում, այնպես էլ Իսպանիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ֆրանսերենի բաժինը։ Հետագայում մասնագիտական գործունեություն է ծավալել բազմաթիվ երիտասարդական, գիտական, ինչպես նաև պետական, հասարակական կազմակերպություններում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում (1983-1987 թթ., Կուբա)։ Հայրենիք վերադառնալուն պես շարունակել է իր մասնագիտական գործունեությունը հասարակական, գիտական և մշակութային կազմակերպություններում։
  • 1987-1993 թվականներին աշխատել է Կանչ թերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար։
  • 1994 թվականից Երևանի պետական համալսարանում իսպանական և ֆրանսիական հեղինակավոր կազմակերպությունների, պետական կառույցների և գիտական ու գիտամշակութային հիմնադրամների հովանավորությամբ իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ, որոնք ներառում են գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ և առնչվում են հայագիտության, ընդհանուր լեզվաբանության, ռոմանական բանասիրության, իսպանագիտության, իսպանական գրականության, թարգմանաբանության և բասկագիտության հիմնահարցերին։
  • 2003 թվականից զբաղեցրել է ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչի պաշտոնը։ Իսպաներեն–հայերեն բառարանի և բազմաթիվ այլ գրքերի հեղինակ է։ Խմբագրել է Հայ-բասկյան «Արաքս» միջազգային գիտական հանդեսը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահան Սարգսյան, Ուրարտական քաղաքակրթությունը և բասկերի նախահայրենիքի հարցը, Սարգիս Խաչենց հրատ., 1998 թ․, 148 էջ;
  • Վահան Սարգսյան, Ջավախք տեղանվան ծագումը (Los origenes del Toponimo Djavaxkh), Եր․, «Ասողիկ», 1999 թ․, 48 էջ;
  • Վահան Սարգսյան, Հայոց գրերի ծագումը, Եր. համալս. հրատ., 1999 թ․, 334 էջ, ISBN։ 5808402816, 9785808402812;
  • Վահան Սարգսյան, Բասկերի ծագման առեղծվածը եւ Հայկական լեռնաշխարհը, Եր․ «Ասողիկ», 2000 թ․, 163 էջ, ISBN։ 9993084239, 9789993084235;
  • Վահան Սարգսյան, Գևորգ Բեգլարի Ջահուկյան, Խոսե Մ․ Սատրւստեգի (José M. Satrustegi), Բասկերենի համառոտ քերականություն, Եր․, «Ասողիկ», 2000 թ․, 256 էջ;
  • Վահան Սարգսյան, Լորեա Լեանիսբառուտիա Բիսկառալեգոռա, Բասկերեն-հայերեն բառարան, Եր․ «Ասողիկ», 2001 թ․, 333 էջ, ISBN։ 999307439X, 9789993074397;
  • Վահան Սարգսյան, Իսպաներեն–հայերեն բառարան, Diccionario español-armenio, 40,000 բառահոդված, 20,000 դարձվածք և արտահայտություն։ Եր․, «Ասողիկ», 2004 թ․, 981 էջ, ISBN 99941-30-89-7;
  • Vahan Sargsyan, Introducción a la etimología vasca։ (reconstrucción interna), Volume 7 of LINCOM studies in Basque linguistics, LINCOM Europa Publ․, 2009, 208 pages, ISBN։ 3895863491, 9783895863493;
  • Գևորգ Բեգլարի Ջահուկյան, Վահան Սարգսյան, Հայերենի ստուգաբանական բառարան, Եր․, «Ասողիկ», 2010 թ․, 820 էջ, ISBN։ 9939501218, 9789939501215;

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • «Բասկյան ավանդազրույցներ» (Tradiciones populares Vascas), Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ։ 25 հատորով Հ. 3․- Երևան։ ԵՊՀ հրատ, 1996․- 132 էջ։
  • Խոսե Մարիա Սատրուստեգի։ «Մահվան թաքնված դեմքը» (El rostro oculto de la muerte)․- Երևան։ ԵՊՀ հրատ., 1999․- 60 էջ։
  • Բեռնարդ Էչեպարե (Bernat Dechepare)։ «Էուսկերեն բարբառի առաջնեկը» (Linguae vasconum primitiae)․- Երևան։ «Ասողիկ», 2001․- 91 էջ։
  • Ֆրանսիսկո Կեւեդո։ «Բուսկոնի կյանքը, Երազներ»>- Երևան։ «Ասողիկ», 2002․- 297 էջ։
  • Խուան Անտոնիո Մոգել։ «Պերու Աբարկա»․- Երևան։ «Ասողիկ», 2002․- 114 էջ։
  • Միգել Սերվանտես։ «Խրատական նովելներ»․- Երևան։ «Ասողիկ», 2005․- 446 էջ։
  • «Ֆլորեսի եւ Բլանկաֆլորի լեգենդը․ Թեոդոր կույսի պատմությունը»․- Երևան։ «Ասողիկ», 2006․- 108 էջ։
  • Գաբրիել Արեստի, «Քար եւ երկիր»;
  • Ժոզեֆ Ագուստին Շաո, «Այտորի լեգենդը»;
  • Անանուն, դե Լունա «Լասարիլյո Տորմեսցու կյանքը»;
  • «Ժամանակակից նավառացի բանաստեղծներ»;
  • Ֆերնանդո դե Ռոխաս, «Սելեստինա»;
  • Լուիս Վելես դե Գեւարա, «Կաղլիկ սատանան»;
  • Միգել դե Սերվանտես։ «Հնարամիտ հիդալգո դոն Կիխոտ Լամանչեցի», հատոր I․- Երևան։ «Ասողիկ», 2010․- 472 էջ։
  • Միգել դե Սերվանտես։ «Հնարամիտ հիդալգո դոն Կիխոտ Լամանչեցի», հատոր II։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]