Նույնանուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նույնանուններ կամ համանունները'կամ հոմոնիմները այն բառերն են, որոնք համընկնում են հնչողությամբ և գրությամբ, բայց տարբեր եմ իմաստով.

Oրինակ՝ հոտ — բուրմունք և հոտ — ոչխարի հոտ, տոն — իրադարձություն և տոն — խոսքի զգացմունքային կամ ոճական երանգ, փող — դրամ, փող — խողովակ և այլն։

Նույնանունները լինում են.
  • Բացարձակ կամ լրիվ նույնանուններ կամ համանուններ են կոչվում այն բառերը, որոնք համընկնում են և գրությամբ, և արտասանությամբ:

    Օրինակ` կետ (ծովային կենդանի) – կետ (կետադրական նշան), հոտ (բույր) – հոտ (ոչխարի հոտ), փող (խողովակ) – փող (դրամ)։

  • Մասնակի նույնանուններ կամ համանունները տարբերակվում են երեք տեսակի.
  1. Համաձևեր (հոմոմորֆներ)' կամ համաձև նույնանուններ, այսինքն` արտաքնապես համընկնող քերականական տարբեր ձևերը.

    Օրինակ` արի (քաջ) – արի (եկ), հացի (հաց բառի սեռական հոլով) – հացի (հացենի, ծառատեսակ), կրի (շաղախանյութ, սեռական հոլով) – թող կրի (կրել բայի ձև), գնում է (գնալ բառից) – գնում է (գնել բառից), անարգել (առանց արգելքի) — անարգել (ստորացնել, անպատվել) և այլն,

  2. Համագիրներ (հոմոգրաֆներ) կամ համագիր նույնանուններ, որոնք գրվում են միատեսակ, բայց տարբեր են արտասանվում.

    Օրինակ` բարդ (երգիչ) – բարդ (ոչ պարզ, արտասանվում է բարթ), որդի ( որդի բառի ուղղական հոլով արտասանվում է որթի) — որդի (որդ բառի սեռական հոլով),

  3. Համահունչներ (հոմոֆոնններ) կամ համահունչ նույնանուններ, որոնք տարբեր են գրվում, բայց միատեսակ են արտասանվում.

    Օրինակ` աղտ (կեղտ) – ախտ (հիվանդություն), ուղտ – ուխտ, հսկա ցանկ (մեծ ցանկ) — հսկացանկ (հսկման ենթակա ցանկ) և այլն։

[խմբագրել] Աղբյուրներ

  • Հայկական սովետական հանրագիտարան, հ. 8, 1980, էջ 404:
  • Պողոսյան Պ. Մ., Հայոց լեզու, Երևան, 1969:

[խմբագրել] Հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով