1985-1987 թթ. - աշխատել է ՀԼԿԵՄ Արտաշատի շրջկոմի որպես հրահանգիչ։
1991 թ. ընտրվել է Դեղձուտի գյուղական խորհրդի նախագահ՝ պաշտոնավարելով մինչև 1996 թ.։
1996 թ. ընտրվել է Դեղձուտ համայնքի ղեկավար (գյուղապետ)՝ պաշտոնավարելով մինչև 1999 թ.
1999 թ. մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման ընտրություններին՝ առաջադրվելով թիվ 31 ընտրատարածքում, սակայն չի ընտրվել։
2004 թ. հունվարի 5-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքները համակարգող նախարարի տեղակալ[2]։
2005 թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալի պաշտոնից[3]։
2005 թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ[4]։
2008 թ. հունիսի 9-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից[5]։
2008 թ. հունիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համասնական ընտրացուցակով։ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։