Հայոց պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայաստանի պատմությունից)
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Հայկ նահապետ
Հայասա
Արմե-Շուպրիա
Նաիրի
Վանի Թագավորություն
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
 • Երվանդունիներ •
Երվանդունիների թագավորություն
Փոքր Հայք
Ծոփք
Կոմմագենե
 • Արտաշեսյաններ •
Արտաշես Ա
Տիգրան Մեծ
 • Արշակունիներ •
Քրիստոնեության ընդունում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
 • Բագրատունիներ •
Բագրատունիների թագավորություն
Վասպուրականի թագավորություն
Կարսի թագավորություն
Տաշիր-Ձորագետի թագավորություն
Սյունիքի թագավորություն
 • Ռուբինյաններ •
 • Հեթումյաններ •
Կիլիկիայի Հայկական Թագավորություն
 • Զաքարյաններ •
Զաքարյան Հայաստան
Օտար տիրապետություն
1375 - 1918
Հայ ազատագրական պայքար (15-16-րդ դարեր)
Հայ ազատագրական պայքար (17-18-րդ դարեր)
Արևելյան Հայաստանը Պարսկաստանի կազմում
Արևմտյան Հայաստանը Թուրքիայի կազմում
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց Ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
Լեռնահայաստան
ՀԽՍՀ
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Հնագույն պատմություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նախնադարյան Հայաստան

Նախապատմական շրջան[խմբագրել]

Ոսկե գավաթ (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ), գտնվել է Վանաձորի մոտակայքում Բ. Պիոտրովսկու կողմից

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են նեոլիթի դարաշրջանի բնակեցման հետքեր. Կենտրոնական Անդրկովկասում հայտնաբերված նեոլիթ դարաշրջանի վաղ մշակույթներից է Շուլավեր-Շոմու մշակույթը, (մ.թ.ա. VI - IV հազարամյակներ)։ Մյուս վաղ մշակույթներից են Կուր-Արաքսյան մշակույթը (մ.թ.ա.IV - II հազ.) և Թռեղքի մշակույթը (մ.թ.ա. 2200 - 1500 թթ)։

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ քարե շինությունների մնացորդներ. դոլմեններ, մենհիրներ, կրոմլեխներ և կիկլոպյան շինությունների պատեր։ Մեծ թվով մեգալիթյան շինություններ հայտնաբերվել են Արագածի ստորոտներում, ժամանակակից Օշական, Փարպի, Աղցք և Սիսիան բնակավայրերի շրջակա դաշտավայրերում, ինչպես նաև Շուշիի շրջակայքում (Արցախ)։ Ավելի լավ են պահպանվել ծիսական և կիկլոպային շինությունները Կոշի և Աղավնատան մոտակայքում։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Արաքս գետի մոտ նեոլիթյան գյուղացիական բնակավայրի մնացորդները, ինչպես նաև Զորաց քարեր մեգալիթյան համալիրը, հայտնի է նաև որպես Քարահունջ[1], որ գտնվում է Սյունիքի տարածքում Սիսիան քաղաքից ոչ հեռու։ Կարևորագույն հնագիտական հուշարձաններ են գտնվել Շենգավիթի, Լճաշենի, Ներքին և Վերին Նավերի, Արթիկի, Քարաշամբի պեղումների արդյունքում։ Հնագիտական ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են նյութական մշակույթի հուշարձաններ. գործվածքի մասնիկ մ.թ.ա. XV - XVI դարեր (Արթիկ) անթերի ձևի արծաթե կացնիկ մ.թ.ա. XXII - XXI դարեր (Քարաշամբ) բարձրաճաշակ բրոնզե արձաններ մ.թ.ա. XV - XIV դարեր (Լոռի-Բերդ) առյուծների պատկերներով ոսկե գավաթ մ.թ.ա. III հազ. (Վանաձոր), չորս անվանի քարշակներ մ.թ.ա. III հազ. (Լճաշեն), գորտի արձանիկ մ.թ.ա. XIII - XII դարեր (Լճաշեն)։

Հայ ժողովրդի կազմավորումը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայ ժողովրդի էթնոգենեզ

Հայախոս ցեղերը ապրում էին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջաններում մ.թ.ա. II հազարամյակի վերջերից։[2], հավանաբար Մալաթիա պատմական շրջանում[3]։ Այդ նույն ժամանակաշրջանում, մ.թ.ա. II հազարամյակի վերջում Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում ապրում էին խուռիներ, որոնք մնացել էին Միտաննի պետության անկումից հետո, խեթեր և լուվիացիներ, որոնք մնացել էին Խեթական թագավորության անկումից հետո, և ուրարտացիները, որ տեղափոխվել էին Հայկական լեռնաշխարհ Ռեվանդուզ շրջանից, այժմյան Իրանի հյուսիս-արևելքում, Ուրմիա լճի մոտակայքում[4][5][6][7]։ Այդ ժողովուրդները ձգտում էին պաշտպանվել հարավից ասորեստանցիների հաճախակի հարձակումներից և աստիճանաբար XIII - XII դարերում Վանա լճի շրջակայքում կազմավորվում է Նաիրի ցեղերի միություն, որի հիման վրա մ.թ.ա. IX դարում ձևավորվում է Ուրարտու պետությունը, որի գլխին կանգնած էր ուրարտախոս ընտրանին և որը ընդգրկում էր խառն ազգային կազմով մի շարք շրջաններ, որտեղ սակայն գերակշռում էին ներկայիս հայերի նախորդները։ Ըստ ներկայումս ընդունված տեսակետի նախահայերը բնակվել են դեռևս Հայասա կամ Հայասա-Ազզի երկրում, որ գտնվել է Հայկական լեռնաշխարհի արևմուտքում։ Իսկ ըստ շատ գիտնականների, այդ թվում Նիկողայոս Ադոնցի Հայասա անունը ծագում է հայ արմատից և խեթական ասա վերջածանցից։[8]

Անտիկ ժամանակաշրջան (մ.թ.ա. 6-րդ դար - մ.թ. 5-րդ դար)[խմբագրել]

Հայաստանը Աքեմենյանների ժամանակաշրջանում[խմբագրել]

Երվանդունիների պետություն

Հայաստանի մասին առաջին գրավոր հիշատակումները («Արմենիա» անվան ձևով) հանդիպում են պարսից արքա Դարեհ I Մեծի (իշխանության տարիները մ.թ.ա. 522 - 486 թթ.) Բեհիսթունի արձանագրության մեջ, ինչպես նաև Հերոդոտոսի (մ.թ.ա. V դ.) և Քսենոֆոնի (մ.թ.ա.V դ.) երկերում։ Մասնավորապես Քսենոֆոնն իր «Անաբասիս»-ի մեջ նկարագրել է մ.թ.ա. 401 − 400 թթ. հույների նահանջը դեպի Սև ծով Հայաստանի միջով։

Քսենոֆոնը «Կյուրոպեդիայում» հիշատակում է մ.թ.ա. VI դ. Հայկական թագավորության մասին, որը ենթարկվում էր Մարաստանին, սակայն ձգտում էր անկախության։ Հայաստանի թագավորի անունը չի նշվում, սակայն հիշատակվում են նրա որդիները՝ Տիգրանը (Կյուրոս Բ Մեծի ընկեր) և Սաբարիսը, զինվորական իշխանավոր Էմբասը Նշված էին ոչ քիչ հարստությունները և թագավորության ռազմական ուժերը, հին հայերի կենցաղից հետաքրքիր մանրամասներ են բերված։ Կյուրոսը՝ այն ժամանակ դեռ մարերի հրամանատար, Հայաստանին հնազանդեցնում է խաղաղ ճանապարհով և նույնիսկ կարգավորում է նրա հարաբերությունները հյուսիս արևմտյան հարևանների՝ խալդերի (խալիբներ) հետ։ Հետագայում Կյուրոսը մարերի թագավոր Աժդահակի գահընկեցության և իր սեփական թագավորության հիմնման ժամանակ հենվում է նաև հայկական զորքերի վրա Տիգրանի գլխավորությամբ։ Քսենոֆոնի տեղեկությունները որոշ չափով համընկնում են Մովսես Խորենացու հաղորդագրությունների հետ Կյուրոսի և հայկական Երվանդ Ա Սակավակյաց թագավորի որդի Տիգրան թագավորի միության մասին ընդդեմ Մարաստանի։

Համենայն դեպս մ.թ.ա. 521 թ. (տարեթիվ, որի իրադարձություններին է նվիրված, Բեհիսթունի արձանագրությունը Դարեհ I) Հայաստանը մենք արդեն տեսնում ենք Աքեմենյան կայսրություն համագործակից, ընդ որում համագործակից, որը ապստամբել է պարսիկների դեմ հօգուտ ինքնակոչ մարական արքայազնի, որից պարզ է դառնում որ հայերն իրենց օրինական տիրակալ էին համարում մարերին։ Գրության հեղինակ Դարեհ I Մեծը, առաջին անգամ այստեղ հիշատակում է Հայաստանը այսօրվա անվանմամբ Արմինա (Old Persian a.png Old Persian ra.png Old Persian mi.png Old Persian i.png Old Persian na.png)), ընդ որում այդ անվանումը ավելի շատ աշխարհագրական քան քաղաքական կամ էթնիկական նշանակություն ունի։[9] Ապստամբությունը ճնշվում են Դարեհի երկու հրամանատարներ (որոնցից մեկը՝ Դադարիշը հայ էր) հինգ մարտերի ընթացքում։ Համաձայն Հերոդոտոսի , հայկական հողերը ընդգրկված էին երկու աքեմենյան սատրապության։ 13-րդ և 18-րդ։ Քսենոֆոնը, որ մ.թ.ա. 401 թ. Կունաքսի ճակատամարտից հետո, 10 հազ. հույների հետ միասին նահանջելով Հայաստանի տարածքով հիշատակում է Հայաստանի սատրապության Երվանդին (Օրոնտես), ամուսնացած պարսից արքայի դստեր հետ, և Тирибаза, Արևմտյան Հայաստանի гиппарха. Պարսկական տիրությունը Հայաստանում տևել է երկու հարյուրամյակից ավելի (մ.թ.ա. 550 - 330 թթ.)։ Վերջին պարսից արքաների՝ Աքեմենյանների տոհմի օրոք Հայաստանը խաղաղություն և բարօրություն էր վայելում։ Կայսրության տիրակալները ներքին հայկական հարցերով քիչ էին հետաքրքրվում, առևտուրը և գյուղատնտեսությունը ծաղկում էին։

Միջնադարյան Հայաստան (6-15 դդ.)[խմբագրել]

Կյուրոպաղատներ և ոստիկաններ Արաբական Խալիֆայություն։ Հայերը Բյուզանդիայում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Քաղկեդոնադավան հայեր

591 թ. բյուզանդական Մորիկ կայսրը հաղթեց պարսիկներին և կայսրությանը վերադարձրեց Հայաստանի մնացած տարածքի մեծ մասը։ Մորիկը գահընկեց արվեց բռնակալ Փոկասի կողմից, որը իր հերթին գահընկեց արվեց Հերակլ Աի կողմից։ 629 թ. Հերակլը ավարտեց Մավրիկիոսի սկսած նվաճումները։ Սասանյանների կայսրությունը ջախջախվեց 630-ական թթ.Առաջավոր Ասիայի զավթիչների՝ արաբական խալիֆաների կողմից։ 645-ին Խալիֆայության արաբական բանակները հարձակվեցին Հայաստանի վրա, որի մեծ մասն անցավ արաբական տիրապետության տակ։ Հայ զորավար Թեոդորոս Ռշտունին արաբների կողմից նշանակվեց Հայաստանի, Վրաստանի և Կովկասյան Ալբանիայի գերագույն կառավարիչ։ Խալիֆաների և բյուզանդական կայսրների միջև պատերազմների ընթացքում Հայաստանը սարսափելի տուժում էր՝ կառավարվելով մի մասով բյուզանդական, մյուսով արաբական տեղապահների կողմից։ Սասանյանների տեղապահները կոչվում էին մարզպաններ և շատ հարցերում անսահմանափակ իշխանություն ունեին Խալիֆաների իշխանության ժամանակ տեղապահները կոչվում էին ոստիկաններ, իսկ բյուզանդական կայսրերի՝ կուրոպաղատներ. Առաջին կուրոպաղատը Աշոտ I թագավորություն հիմնեց Տայք-Կղարջքում և հանրահայտ վրաց Բագրատունիների (Բագրատիոնիների) տոհմի սկիզբը դրեց[10] Հայ կուրոպաղատները Էական ազդեցություն ունեին նաև Բյուզանդիայի ներքին քաղաքականության վրա. օրինակ Բագրատիոնյան Վրաստանի կառավարիչը Դավիթ III օգնեց ճնշել Վարդա Սկլերոսի ապստամբությունը ընդդեմ Բարսեղ II-ի։[11] Հայերը խալիֆաթի կազմում քիչ ներդրում չունեցան Արաբական կայսրության համար։ Հատկապես փառքի արժանացան հայ (քրիստոնյա) բժիշկների Իբն Բախտիշու տոհմը։[12][13] Տոհմի հիմնադիրը Джибраил ибн Бахтишу 765 թ. բժշկեց մահացող խալիֆին Аль-Мансура,[14] Նրա թոռը՝ նույնպես Джибраил, հիմնադրեց առաջին հիվանդանոցը, որը նա կառուցեց Բաղդադում մոտավորապես 800 թվականին խալիֆ Հարուն ար-Ռաշիդի նախաձեռնությամբ։[15]

Աշոտ Բ Երկաթ

VII - VIII դարերում Հայաստանում սաղմնավորվեցին և լայն տարածում ստացան քրիստոնեական աղանդները պավլիկյան և թոնդրակյան. Նրանք լուրջ ազդեցություն ունեին Բյուզանդական կայսրության վրա նույնպես։

Հայկական բնակչությունը կարևոր դերակատարություն ուներ Բյուզանդիայում, որտեղ Բյուզանդական կայսրների, հրամանատարների, կաթողիկոսների, առևտրականների ներկայացուցիչների, բյուրոկրատիա և մշակույթի գործիչների մեջ բազմաթիվ էին օրթոդոքս հայեր։[16] Իրակլը ինչպես նաև կայսր Վարդան Փիլիփոսը դավանում էին հայկական հավատք։ Սուրբ կայսրուհի Թեոդորան և նրա որդի Միքաել III-ը սերում էին հայկական արիստոկրատիայի Մամիկոնյանների ։ Տոհմից [17] Կրոնը այն ժամանակ քաղաքական դեր ուներ , հայերի տարբեր ուսմունքների պատճառով Բյուզանդիան հաճախ գործում էր ի վնաս հայկական պետականության և սպառնում նրա անկախությանը։ Սակայն շատ հաճախ Բյուզանդական կայսրերը արշավում էին Փոքր Ասիան հայերին փրկելով քոչվոր արաբներից արաբ-մուսուլմաններից և թուրք-սելջուկներից գրավում էին հողեր, վերաբնակեցնելով մեծաքանակ հայ բնակչությունը ավելի անվտանգ կայսրության արևմուտք (գլխավորապես Թրակիան), որը հետագայում տվեց հռչակավոր կայսրերի մի ամբողջ տոհմ։[18] Որպեսզի վերջ տրվի այդ կրոնական անջատմանը որոշ կոնստանդինոպոլիսյան կաթողիկոսներ ինչպիսին հայ Фотий I Великий հիմնեցին սուտ պնդումներ, նույնացնելով монофизитствоը ուղղափառության հետ։[19]. Հայտնի է, որ հենց Фотии կաթողիկոսի ժամանակ (որը ինքն ուղղափառ չլինելով հանդերձ վճռական դեր խաղաց ուղղափառության կազմավորման մեջ) Բյուզանդիայում սկսեցին հարգել почитать Հայ Գրիգոր։[20] Նույն «բանսարկու» Фотий գյուղացի Բարսեշ Ա-ի տոհմաբանություն բարձրացրեց մինչև հայկական թագավորներ Արշակունիներին։[21] Մինչդեռ , Վասիլ I Մակեդոնացի, որը բյուզանդական գահը զբաղեցրեց 867 թին, Մակեդոնական հարստություն|մակեդոնական հարստության հիմնադիրն է, որը անվանում են նաև Հայկական հարստություն։[22][23] Վասիլը կամ Բարսեղը մարմնավորում էր իր մեջ այն ուժեղ ազդեցությունը, որ հայերը ունեին Արևելյան Հռոմեական կայսրության վրա։[24] Եվ իրոք, Բյուզանդական կայսրության շրջանակում գոյակցում էին բազմազան բնակչություն բազում խմբեր, որոնք տարբերվում էին ազգային և լեզվական հատկանիշներով, բայց միայն հայերին էր թույլ տրված իրենց սեփական մշակույթը զարգացնել։ Հատկանշական է, որ մի իշխանական տոհմի որոք հայոց լեզուն երկրորդ պաշտոնական լեզուն էր հունարենից հետո։ Այդ իշխանական տոհմի ամենավառ ներկայացուցիչը , որի օրոք Բյուզանդիան հզորացավ և ծաղկեց ազգությամբ հայ Բարսեղ Բ[16][25][26] որը նվաճելով Բուլղարիան ստացավ Բուլղարասպան մականունը։ Իր կառավարմամբ նա վերջնականապես քայքայեց հայկական պետականությունը և արաբներից հետ նվաճեց ողջ Արևմտյան Հայաստանը։[27] Նա բազմաթիվ հայերի տեղափոխեց Թրակիա ներկայիս Պլովդիվ քաղաքի մոտ, իսկ բուլղարներին Հայաստան։[27] Բարսեղ Բ ժառանգորդներ չթողեց իրենից հետո, և շուտով նրա մահից հետո ամենափառահեղ տոհմը пересеклась, սկիզբ տալով մեկ այլ հայկական իշխանական տոհմի՝ - Комнинам.

Հայաստան և կայսրությունների պատերազմները (1500 - 1878 թթ.)[խմբագրել]

Էջմիածնի զանգակատան 17-րդ դ. զարդաքանդակներից

Արևելյան Հայաստան[խմբագրել]

Անդրկովկասի հայերի աքսորը Պարսկաստան[խմբագրել]

1604թ-ին շահ Աբաս I-ը, թուրք-պարսկական պատերազմի հերթական սրացման պայմաններում, դեպի Հարավային Կովկաս թուրքերի առաջխաղացումը դժվարացնելու նպատակով որոշում ընդունեց գաղթեցնել Արարատյան դաշտի ամբողջ հայ բնակչությունը դեպի բուն Պարսկաստան։ Արևելյան Հայաստանից Արևմտյան (անդրկովկասյան) Հայաստան[28] դուրս բերվեցին ավելի քան 250 հազ. հայեր։[29][30]

Նախիջևանի Ջուղա քաղաքը գրավվել էր հարձակման սկզբում։ Դրանից հետո Աբբասի բանակը Արարատյան դաշտի շուրջը հովանու դիրք ընդունեց. հարձակվում և նահանջում էր վիճակից կախված, նա որոշեց իր արշավանքը ռիսկի չենթարկել հակառակորդի ավելի ուժեղ ջոկատների հետ ճակատամարտերում։

Կարս քաղաքը պաշարելով՝ նա իմացավ Ջիգազադե Սինան փաշայի գլխավորությամբ օսմանյան մեծ բանակի մոտենալու մասին։ Զորքերի հետ քաշման հրաման տրվեց։ Որպեսզի այս հողերից թշնամու պահուստների համալրումը կանխի, Աբբասը հրաման արձակեց լիովին ոչնչացնել բոլոր քաղաքները և գյուղատնտեսական մթերքը։ Որպես այդ հրամանի մաս՝ ողջ բնակչությանը հրամայեց ուղեկցել պարսկական բանակին նահանջելիս։ Անտեսելով հայերի պաղատանքները Շահ Աբբասը իր մոտ կանչեց իր նախարարներին և նրանցից վերակացուներ և ուղեկցողներ նշանակեց երկրի բնակչության վրա, այնպես որ ամեն իշխան տեղահանի և տարհանի մի գավառի բնակիչներին։ Երևանի, Արարատյան շրջանի և առանձին մոտակա գավառների բնակչությունը [հանձնարարված էր] Ամիր-խանին։

Մոտ 300 հազար մարդ այս եղանակով տեղափոխվեցին Արաքս ափերի մոտակայք. արտաքսմանը չենթարկվողները տեղում սպանվում են։ Ավելի վաղ շահը հրամայել էր փլուզել միակ կամուրջը և մարդկանց ստիպում էին ջուրը անցնել , որտեղ մարկանց հսկայական քանակություն խեղդվեց քշվելով ջրի հոսանքով, այդպես էլ հանդիպակաց ափ չհասնելով։ Դա միայն նրանց դաժան փորձությունների սկիզբն էր։ ՄԻ ականատես ՝ հայր դե Գույանը փախստականների վիճակը նկարագրում է այսպես.

Տեղահանվող բնակչությանը ցավ ու մահ էին պատճառում ոչ միայն ձմռան ցուրտը։ Ամենամեծ ցավը սովն էր։ Մթերքը, որտեղահանվողները վերցրել էին իրենց հետ շուտով վերջացավ... Կրծքի երեխաները լաց էին լինում, կաթ կամ ուտելիք խնդրելով, բայց դրանցից ոչ մեկը չկար, քանի որ կանանց կրծքերը սովից ցամաքել էին։ Բազմաթիվ սոված և հյուծված կանայք իրենց սովից մահացող երեխաներին թողնում էին ճանապարհի եզրին և շարունակում էին իրենց տանջալից թափառումները։ Ոմանք գնում էին մոտակա անտառները, որպեսզի ինչ որ ուտելիք գտնեին։ Որպես կանոն նրանք չէին վերադառնում։ Հաճախ մահացածները կենդանի մնացածների կերակուրն էին դառնում։

Արևելյան Հայաստան(Հայաստան արևելյան) 1740 թ-ի քարտեզ

Ի վիճակի չլինելով իր բանակը պահել անապատային հարթավայրում Սինան փաշան հարկադրված եղավ ձմեռն անց կացնել Վանում։ Բանակները, որ ուղարկվել էին շահին հետապնդելու 1605 թ. ջախջախվեցին, և 1606 թ. Աբբասը կրկին գրավեց ողջ տարածքը, որն ավելի վաղ պարտվել էր թուրքերին։

Արևելյան Հայաստանի տարածքի մի մասը XV-րդ դարից հայտնի էր նաև որպես Չուխուր-Սաադ. Այն Իսմաիլ I-ի ժամանակներից սկսած կազմավորում էր Սեֆյան տերության վարչական կազմավորում էր Չուխուր-Սաադյան կամ Երևանի բեկլարբեկություն։ Նադիր շահի մահից և Աֆշարների տոհմի անկումից հետո, ղզլբաշ Ուստադջլու ցեղի տեղական կառավարիչները, որ ժառանգաբար տիրապետում էին Չուխուր-Սաադին, իրենց անկախությունը հռչակեցին կազմավորելով Էրիվանյան և Նախիջևանի խանություններ։ Հայկական բնակչության Հայաստանից տեղահանման միջոցով [31] XVIII դարում հայերը կազմում էին Չոխուր-Սաադյան շրջանի բնակչության ընդհանուր թվի 20%-ը։ Ավելի ուշ խանի գահին ուստադջլու ցեղին փոխարինեց կենգերլի թուրքական ցեղը։ Ղաջարների իշխանության ժամանակ Էրիվանյան խանությունը ճանաչեց իր վասսալական կախվածությունը Ղաջարական Իրանից։ Կենգերլի խանական տոհմը փոխարինվեց ղաջարական տոհմի խանով։ Պատմական Հայաստանի տարածքի վրա գոյություն ուներին նաև Նախիջևանի և Ղարաբաղի խանությունները։

XVII վերջից մինչ XVIII դարի կեսերը Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա սեֆիդական Շահ Աբբասի օրոք կազմավորվեցին հինգ հայկական [32] մելիքություններ (մանր իշխանություններ)[33] - խամսա։ Խամսայի հայկական բնակչությունը կառավարվում էր Մելիք-Բեգլարյան, Մելիք-Իսրաելյան, Մելիք-Շահնազարյան, Մելիք-Ավանյան և Հասան-Ջալալյան, որոնցից միայն Հասան Ջալալյանն էր արմատական տոհմ, մինչդեռ մյուս իշխանները Հայաստանի ուրիշ մարզերից վերաբնակեցվածներ էին։ XVIII դարում Դավիթ-Բեկը և Հովսեփ Էմինը գլխավորում էին Անդրկովկասի հայերի պայքարը ընդդեմ թուրքերի և պարսիկների։

Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Արևելյան Հայաստան 
Իսրայել Օրու դիմանկարը

Ռուսաստանի հայամետ կողմնորոշումը սկսվեց Պետրոս Մեծ իշխանության օրոք։ Դրանում մեծ դեր խաղաց Իսրայել Օրին` հայկական ազգային ազատագրական շարժման գործիչներից մեկը։ Մոսկվայում Օրին հանդիպեց Պետրոս Ա-ին և նրան հանձնեց Սյունյաց մելիքների նամակը։ Պետրոսը հայերին օգնություն խոստացավ Շվեդիայի հետ պատերազմի ավարտին։ Շնորհիվ լայն մտահորիզոնի և ինտելեկտի Օրին վայելում էր կայսերական պալատի համակրանքը։ Իշխան Գ. Պոտյոմկինի հանձնարարությամբ գրված փաստաթղթում նա բնութագրվուն է որպես «գերազանց մտքի և շնորհքի տեր անձնավորություն»։[34] Օրին Պետրոսին հետևյալ պլանն առաջարկեց։ Վրաստանի և Հայաստանի ազատագրման համար պետք է Անդրկովկաս ուղարկել 25-հազարանոց ռուսական բանակ բաղկացած 15 հազար կազակներից և 10 հազար հետևազորայիններից։ Կազակները պետք է անցներին Դարյալի կիրճով, իսկ հետևակը Աստրախանից լողալով Կասպից ծովով . Տեղում ռուսական զորքերը պետք է ստանային վրացիների և հայերի զինված ուժերի աջակցությունը։ Որոշված էր, Օրու գլխավորությամբ հատուկ բանագնացություն կատարել Պարսկաստան, որը պետք է պարզեր տեղի բնակչության տրամադրությունները, տեղեկություն հավաքեր ճանապարհների և ամրոցների մասին և այլն։ Կասկածներ չառաջացնելու համար, Օրին պետք է ասեր, որ ուղարկված է Սոթան Հուսեյնի պալատ Հռոմի պապի կողմից Պարսկական կայսրությունում քրիստոնյաների կյանքի մասին տեղեկատվություն հավաքելու համար։

Բոլոր անհրաժեշտ նախապատրաստություններից հետո Օրին ռուսական գնդապետի աստիճանով մեծ ջոկատով1707 թ. ճանապարհ ընկավ։ Ֆրանսիական միսիոներները Պարսկաստանում փորձեցին կանխել Օրիի ժամանումը Սպահան, շահին մատնելով, որ Ռուսաստանը ուզում է անկախ Հայաստան կազմավորել, իսկ Օրին ուզում է դառնալ հայկական թագավոր։ Երբ Օրին ժամանեց Շիրվան, ստիպված եղավ մի քանի օր սպասել երկիր մտնելու թույլտվության համար։ Շամախում նա հանդիպում էր վրացիների և հայերի տեղի առաջնորդների հետ քաջալերելով նրանց հակվածությունը դեպի Ռուսաստան։ 1709 թ. նա ժամանեց Սպահան, որտեղ նորից բանակցություններ վարեց քաղաքական առաջնորդների հետ։ 1711 թ. Օրին Պարսկաստանից Ռուսաստան վերադառնալիս Աստրախանում հանկարծամահ եղավ։

Հայկական մարզ Ռուսաստանի կայսրության կազմում

XIX դարի սկզբներից պատմական Արևելյան Հայաստանի տարածքները աստիճանաբար միացվում են Ռուսական կայսրությանը[35]։ Ռուս-պարսկական պատերազմի (1803—1813 թթ.) արդյունքում Ռուսաստանին է միացվել Ղարաբաղի խանությունը (կազմավորվել է XVIII դարի կեսերին հայկական [36] Համս մելիքության), լեռնային մաս գրավելուց հետո , որը հիմնականում բնակեցված էր հայերով[37][38][39], ինչպես նաև խառը բնակչությամբ Զանգեզուր (Սյունիք)։ Էրիվանը գրավելու երկու փորձերը տապալվեցին։ Սակայն Ռուս-պարսկական պատերազմի 1826—1828 ընթացքում 1827թ.հոկտեմբերի 5-ին Էրիվանը վերցվեց գեներալ Պասկեվիչի կողմից, ավելի վաղ (հունիսին) ընկել էր նաև Նախիջևանի խանության մայրաքաղաք Նախիջևանը։ Այնուհետ ստորագրվեց Թուրքմենչայի խաղաղության պայմանագիրը, որով այդ խանությունների տարածքը տրվում էր Ռուսաստանին և հաստատվում էր մեկ տարվա ընթացքում մահմեդականների ազատ վերաբնակեցումը Պարսկաստան, իսկ քրիստոնյաներին Ռուսաստան։ 1828 թ. Երևանի և Նախիջևանի խանությունների տեղում կազմավորվեց Հայկական մարզ, ուր և XVI - XVII դդ. պարսկական իշխանությունների կողմից Անդրկովկասից հարկադրաբար տեղահանված հայերի ժառանգների զանգվածային վերաբնակեցում տեղի ունեցավ Իրանից[38] [40] Հետագայում Հայկական շրջանը վերափոխվեց Երևանի նահանգի (1849
Ռուս-թուրքական պատերազմի 1877—1878 արդյունքներով Ռուսաստանի կայսրության վերահսկողության տակ անցավ պատմական Հայաստանի մեկ այլ տարածք՝ Կարսը և նրա շրջակայքը , որոնցից և կազմավորվեց Կարսի շրջանը։

Արևմտյան Հայաստան[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Արևմտյան Հայաստան 

Մահմուդ II1453 թ. գրավեց Կոնստանդնուպոլիսը և այն դարձրեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք։ Մահմուդը և նրա հետնորդները կայսրությունում բնակվող տարբեր ազգությունների մարդկանց կրոնական առանձնահատկությունները օգտագործում էին որպես բնակչության վերահսկողության միջոց, այդ իսկ պատճառով օսմանյան սուլթանները հրավիրեցին հայ արքեպիսկոպոսին Կոնստանդնուպոլիս, որպեսզի նա հիմնադրի Հայոց պատրիարքարան։ Կոնստանդնուպոլսի հայերը թվաքանակով աճեցին և դարձան հասարակության հարգելի (թեև ոչ լիարժեք) անդամներ։

Հայաստանը 1903 թ. ռուսական քարտեզի վրա

Օսմանյան կայսրությունը կառավարվում էր իսլամի օրենքներով։ Այնպիսի «անհավատներ», ինչպիսիք քրիստոնիաներն ու հրեաներն են պետք է լրացուցիչ հարկեր վճարեին, որպեսզի բավարարեին իրենց կարգավիճակի զիմմի պահանջներին։ Կոստանդնուպոլսում ապրող հայերը օգտվում էին սուլթանի աջակցությունից, ի տարբերություն նրանց, ովքեր ապրում էին պատմական Հայաստանի տարածքում։ Նրանք տեղի փաշաների և բեյերի կողմից դաժան վերաբերմունքի էին արժանանում և հարկադրված էին նաև քրդական ցեղերի կողմից պարտադրված հարկեր վճարել։[41] Հայերը (ինչպես և Օսմանյան կայսրությունում ապրող մյուս քրիստոնիաները) ևս առողջ տղաների թվաքանակ պետք է տային սուլթանական իշխանությանը, որը նրանցից ենիչերի էր պատրաստում։ Հայտնի է, որ որոշ օսմանյան գեներալներ հպարտանում էին իրենց հայկական ծագումով։[42]

XVI - XX դդ. սկիզբ Օսմանյան կայսրության կառավարիչները հայկական պատմական հողերը ակտիվորեն բնակեցնում էին քուրդ մուսուլմաններով, որոնք ավելի հավատարիմ էին թուրքական իշխանությանը և քիչ քաղաքական հավակնություններ ունեին քան հայերը։ Օսմանյան կայսրության անկման հետ XVII դարում իշխանությունների վերաբերմունքը քրիստոնյաների ընդհանուր առմամբ և հայերի նկատմամբ մասնավորապես նկատելիորեն վատացել էր։ 1839 թ. սուլթան Աբդուլ Մեջիդ Աը իր տարածքում կատարած ռեֆորմներից հետո, հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում որոշ ժամանակով լավացավ։

Ազգային շարժումը և հայկական հարցը (1878 - 1922)[խմբագրել]

Հայերի վիճակը XIXդարի վերջում — XX դարի սկզբում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական հարց
1rightarrow.png  Գևորգ Չաուշ Աղբյուր Սերոբ Անդրանիկ Օզանյան

Ռուս-թուրքական պատերազմից 1877—1878 թթ. հետո պատմական Հայաստանի մի մասը ՝ Ղարսը և նրա շրջակայքը տրվեց Ռուսաստանին։ Այդ պատերազմը եզրափակողԲեռլինի տրակտատը սուլթանից պահանջում էր Թուրքական Հայաստանի տարածքում նաև բարեփոխումներ կիրառել՝ հայերին անվտանգության և ինքնավարության երաշխիքներ տրամադրել։ Այսպիսով, առաջին անգամ հայկական հարցը առաջադրվել է որպես միջազգային դիվանագիտական խնդիր, որն անչափ հուսադրել է հայերին։

Այնուամենայնիվ, Թուրքական Հայաստանում սուլթան Աբդուլ-Համիդ IIի (1876 - 1908) օրոք հայերի կյանքի պայմանները օրեցօր վատթարանում էին։ Հայերին, որպես երկրորդ կարգի քաղաքացի արգելվում էր զենք կրել, և նրանք դառնում էին քուրդ մարադյորների և օսմանյան հարկահավաքներ զոհերը։ Սակայն Ստամբուլում նրանք դեռևս օգտվում էին զգալի արտոնություններից։ Նրանք կազմակերպել էին առանձին «миллеты» (ազգային համայնք) և վայելում էին որոշակի կոմունալ ինքնակառավարմամբ։ Օսմանյան պետական ապարատը և բանկային համակարգը մեծ մասամբ կազմավորված էին հայերով և հույներով։ Մշակութային ավելի բարձր մակարդակը և ջանասիրությունը նրանց տեղի բնակչության՝ թուրք առևտրականների և շուկայի այսելուների, նախանձի առարկա էր դարձնում։

Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյան

Հայկական ազգային-ազատագրական շարժումը հայերի փորձն էր ազատագրել իրենց հայրենիքը օսմանյան և ռուսական տիրապետությունից և վերականգնել Հայաստանի անկախությունը։ Բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումը և ևրոպական ուժերի հետագա ներգրավումը Արևելյան հարցում ուժեղ ներգործություն ունեցան այդ ընթացքում Օսմանյան կայսրությունում ճնշված հայերի ազգային շարժման և ազգային ազատագրական գաղափարախոսության զարգացման վրա։[43] Հայկական ազգային շարժումը բացառությամբ նրա առանձին հերոսական անձերի երեք կուսակցություններով ներկայացված կազմակերպված գործունեություն էր. Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Արմենակյան և Դաշնակցություն. Վերջինը խոշորագույն և ամենաազդեցիկ կուսակցությունն էր։ .

1895 թ. Աբդուլ-Համիդը ձեռնամուխ եղավ «հայկական հարցի վերջնական լուծման»իր տարբերակի իրագործմանը։ Կազմավորվեցին հատուկ զինված ջոկատներ, որոնք սուլթանի պատվին կոչվում էին «համիդներ», որոնց նպատակն էր հայ բնակչության զանգվածային սպանությունները Սասունում, Էրզրումում, Տրապիզոնում, Վանում, Խարբերդում, Ստամբուլում и Մարաշում։ Ի պատասխան հայ հեղափոխականները գրավեցին Ստամբուլում Օսմանյան բանկը և օգնության կոչով դիմեցին Եվրոպական տերություններին։ Դա համընդհանուր հայկական կոտորածների ազդակ հանդիսացավ, որի ընթացքում մոտ 300000 հայ զոհվեց, ևս 80000 հայեր փախան ուրիշ երկրներ։ 1904 թ. սասունցիները ապստամբություն կազմակերպեցին, որը ավարտվեց նրանց պարտությամբ։

1908 թ. Թուրքիայում հեղափոխություն տեղի ունեցավ, որը գլխավորում էր այսպես կոչված «Միավորման և առաջադիմության կոմիտեն», կամ երիտթուրքերը. Կոմիտեն Աբդուլ-Համիդ Աբդուլ-Համիդ II-ի բռնակալ կառավարման վերջ և կայսրության ազգային փոքրամասնությունների նկատմամբ նոր կուրսի սկիզբ հայտարարեց։ Հայերը երիտթուրքերի շարժմանն աջակցեցին և մասնակցեցին նոր կառավարության ձևավորմանը։ Բայց շուտով դաժան Ադանայի կոտորածը տեղի ունեցավ, гուր ավելի քան 15000 հայ զոհվեց։

Չնայած XX դարի սկզբի թաթարների և քրդերի հետ բախումներին (տես. Հայ-թաթարական կոտորած), Ռուսական կայսրության հայ հպատակները Օսմանյան Թուրքիայում ապրող իրենց եղբայրակիցների համեմատ ապրում էին հարաբերական անվտանգության մեջ։ Ռուսական կայսրության անկումից հետո Անդրկովկասում խառը բնակչությամբ շրջաններում սրվեցին ազգամիջյան հարաբերությունները։1920 թ. մարտին տեղի ունեցավ Շուշիի կոտորածը։

Հայոց մեծ եղեռն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայոց ցեղասպանություն
Կոտորածների հիմնական շրջանները, համակենտրոնացման ճամբարներ (Դեր Զոր, Ռաս ուլ-Այն և այլն)
Սպանված հայերի մնացորդները (լուսանկարը հրապարակվել է 1918 թ., ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի գրքում)

Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին այնտեղ քրիստոնյա բնակչության շրջանում էթնիկ զտումներ սկսվեցին, որոնցում հատկապես տուժեցին հայերը։ Սպանությունների առաջին ալիքը 1894 - 1896 թթ., իսկ վերջինը՝ 1915 - 1923 թթ. էր։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանյան թուրքերը հայերին մեղադրեցին Ռուսական կայսրության հետ դաշնակցության մեջ և դա որպես պատրվակ օգտագործեցին ողջ հայ բնակչությանը երկրի ներսում թշնամի հայտարարելու համար։ 1915 - 1923 թթ. իրադարձությունները պատմաբանների ճնշող մեծամասնության կողմից գնահատվում է որպես պետության կողմից կազմակերպված մասսայական սպանություն՝ ցեղասպանություն։[44] Թուրքական իշխանությունները սակայն պնդում են, որ մահերը երկու կողմից են և արդյունք են քաղաքացիական պատերազմի , զուգակցված հիվանդություններրի և սովի հետ։

Հայերի տեղափոխումը Մեզիրեի բանտը թուրք զինվորների կողմից։ Խարբերդ, Հայաստան, Օսմանյան Կայսրություն, Ապրիլ, 1915։

Զոհերի ճշգրիտ քանակը դժվար է հաշվել։ Բազմաթիվ աղբյուրներից հայտնի է, որ միայն ճամբարներում զոհվել են միլիոնից ավելի մարդ, չհաշված այլ եղանակներով սպանված հայերին։ Զոհվածների ընդհանուր թիվը գնահատվում է մեկ ու կես միլիոն մարդ։ Հարյուր հազարավոր հայեր ստիպված էին հետապնդումից փախչել և բնակվելու համար նոր երկիր գտնել։
Ցեղասպանության հիմնական կազմակերպիչների և իրականացնողների մեծ մասը ոչնչացվեցին հայկական ժողովրդական վրիժառուների կողմից «Նեմեսիս» գործողության ժամանակ։
Ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 24ը Հայաստանում սգո օր է հայտարարված։

Հայաստանի Հանրապետություն[խմբագրել]

Պատմական (թուրքական) Հայաստանի տարածք, զբաղեցրած ռուսական զորքերով 1916 թ.

XI դարի կեսերից մինչ XX դարի սկիզբ պատմական Հայաստանի տարածքում հզոր հայկական պետականություն չի եղել։ Միայն գոյություն ունեին համեմատաբար անկախ իշխանություններ և մելիքություններ։ Նրանք ժամանակ առ ժամանակ վերահսկելի էին բյուզանդացիների, մոնղոլների, պարսիկների և թուրքերի կողմից։ XX դարի սկզբում Արևմտյան Հայաստանը թուրքական լծի տակ էր, իսկ Արևելյանը Ռուսաստանի մաս էր կազմում։ Օսմանյան և Ռուսական կայսրությունների անկումից հետո կրկին հույս արթնացավ պատմական Հայաստանի տարածքում ստեղծել ուժեղ հայկական պետություն։

Հայաստանի արևմտյան սահմանը Սեվրի պայմանագրով

1917 թ. սեպտեմբերին Թիֆլիսի համագումարում ընտրվեց Հայկական Ազգային Խորհուրդ՝ 1375 թ. Փոքր Հայաստանի անկումից հետո առաջին քաղաքական գերագույն օրգանը Հայաստանում։ Ընդ որում ռուսական բանակը թողնում էր Կովկասյան ճակատը, և թուրքա-գերմանական կանոնավոր զորքերը հարձակման անցան։ Անդրկովկասյան ուժերը (որոնց ողնաշարը կազմում էին հայկական զորամասերը) թողեցին սկզբում Երզնկան, այնուհետ Էրզրումը։ Ռուսաստանի մի և Գերմանիայի ու Թուրքիայի մյուս կողմից միջև Բրեստ-Լիտովսկում կնքած խաղաղության պայմանագիրը անդրկովկասցիների վիճակը աղետալի դարձրեց։ Վանում հայերը շարունակում էին դիմակայել թուրքական բանակին մինչ1918 թ. ապրիլի18 ը, բայց, վերջին հաշվով ստիպված էին էվակուացվել և նահանջել Պարսկաստան։ Վրացիները և առավել ևս ադրբեջանական թաթարները, որոնք բավականին համակրում էին թուրքերին պատերազմը շարունակելու պատճառ չէին տեսնում։ 1918 թ. մայիսի28 ին Անդրկովկասյան ֆեդերացիան փլուզվեց և Թիֆլիսում հռչակվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Սարդարապատ ում և Բաշ-Ապարան ում (Էրիվանի դարպասների մոտ) միաժամանակյա ճակատամարտերում տարած հաղթանակները փրկեցին նոր կազմավորված հանրապետությունը վերջնական կործանումից։ 1920 թ. ֆրանսիական Սեվրում ստորագրվել էր խաղաղ պայմանագիր, որով պատմական Մեծ Հայաստանի զգալի մասը տրվում էր հայկական պետությանը։ Մինչդեռ թուրք ազգայնականները ձգտում էին շահել բոլշևիկների բարեկամությունը։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը մի քանի պատվիրակություն ուղարկեց Մոսկվա իր հետօսմանյան շարժմանը աջակցություն ստանալու համար։ Այդպիսի դաշինքը կործանարար կլիներ հայերի համար։ 1920 թ. Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության և նախկին վրացական Օլթի շրջանի սահմանին փոքր ջոկատներ են հավաքվում, նրանց և թուրքական բանակի միջև փոխհրաձգություն է տեղի ունենում։ Կազիմ Կարաբեքիր թուրքական գեներալը չորս թուրքական գումարտակ է մտցնում տարածաշրջան և հայկական ուժերին դուրս մղում։ Այնուհետ, սեպտեմբերի 20ին, Կարաբեքիրը շարժվեց Հայաստանի Հանրապետություն, ստիպելով երկրի կառավարությանը չորս օր հետո Թուրքիային պատերազմ հայտարարել։

Սովետական-թուրքական սահման, հաստատված Ղարսի պայմանագրով

Թուրքիայի հետ վերջին պատերազմները դժվար էին։ Ալեքսանդրապոլի պայմանագրով երիտասարդ հայկական հանրապետությունը իր զորքերի մեծ մասը պետք է զինաթափեր, իր մինչպատերազմյան տարածքի 50% պետք է թողներ, հանձներ Սեվրի խաղաղ պայմանագրովիրեն անցած բոլոր տարածքները։ Սակայն, քանի որ պարտության պայմանները համաձայնեցվել էին, բոլշևիկ Գրիգոր Օրջոնիկիձեն Հայաստանի Հանրապետություն մտավ Ադրբեջանից, որպեսզի երկրում բոլշևիկներին սատարող նոր կառավարություն հաստատի։ Նոյեմբերի 29-ին Խորհրդային 11-րդ բանակը Քարվանսարայով (այժմ Իջևան) մտավ Հայաստան և անմիջապես շարժվեց դեպի Էրիվան։ 1921թ. մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց Մոսկովյան պայմանագիր, որի պայմանները կրկնվեցին նույն տարվա հոկտեմբերին կնքված Ղարսի պայմանագրում արդեն Խորհրդային նոր հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի մասնակցությամբ։ Այդ պայմանագրի համաձայն Թուրքիան ստանում էր Իգդիրը և Արդահանը, բայց զորքերը դուրս էր բերում զորքերըԳյումրի ից և Աջարիայից Նախիջևանը, որ հայկական տարածք էր, հանձնվեց Ադրբեջանին։ Թուրքիային տրված տարածքը ներառում էր հնագույն Անի քաղաքը և Արարատ սարը, որոնք հայ ժողովրդի հոգևոր խորհրդանշաններն են։ 1922 թ. Հայաստանը մտավ ԽՍՀՄ կազմի մեջ, Անդրկովկասի ԽՍՖՀն կազմող երեք հանրապետություններից մեկը։ Այդպիսով, Հայաստանի միջազգային ասպարեզում իր ինքնիշխանությունը և Հայկական լեռնաշխարհը իր բնակչությամբ կորցնելու հետ մեկտեղ, Հայկական հարցը միջազգային օրակարգից դուրս մնաց։

Խորհրդային Հայաստան (1922 - 1991)[խմբագրել]

Խորհրդային իշխանության ձևավորումը Անդրկովկասում[խմբագրել]

Ստեփան Լիանոզով ռուսական խոշորագույն նավթային մագնատ, որը դեմ էր Բաքվի բոլշևիզացմանը
Ստեփան Շահումյան Կովկասի բոլշևիկների առաջնորդ, ձգտում էր Բաքվի բոլշևիզացիային

Անդրկովկաս մարքսիզմը մուտք գործեց 1900-ական թվականներին։ Հեղափոխականների և բոլշևիկների թվում հայտնվեցին բավականին թվով ազդեցիկ հայեր, որոնք ցանկանում էին բոլշևիզմը տարածել ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Անդրկովկասում։ Առաջին հերթին դա սպառնում էր Բաքվի արդյունաբերողներին, որոնք իրենց ձեռնարկությունների կորստի սպառնալիք էին զգում։ Այդ ժամանակ ռուսական խոշորագույն նավթային մագնատները հիմնականում հայեր էին Ղուկասովներ, Մանթաշեվներ, Լիանոզովներ և այլոք [45][46] Ստեփան Լիանոզովը սկսեց ֆինանսավորել արտասահմանում գործող բազմաթիվ հակակոմունիստական կազմակերպություններ և կուսակցություններ։[47][48] Միևնույն ժամանակ գոյություն ունեին ազգային տրամադրություններով տոգորված խմբեր Գարեգին Նժդեհ, որոնք ձգտում էին Հայաստանի անկախության (տես Դաշնակներ1917 թ. Ռուսաստանի հեղափոխությունից հետո, Անդրկովկասի դուրս գալը նախկին Ռուսական կայսրությունից և 1919 - 1920 թթ. նրա տարածքում երեք ազգային պետությունների հիմնումով, Սյունիքը Հայաստանի Հանրապետության կազմում էր։ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի և Թուրքիայի միջև ( 1920հոկտեմբերի 2) Հայաստանը պարտավորվում էր Սյունիքը (Զանգեզուր և Նախիջևան) խառը (հայ և մուսուլման) բնակչությամբ հանձնել Ադրբեջանին, բայց Զանգեզուրում հայերը Գարեգին Նժդեհի գլխավորությամբ այդ պայմանագիրը և Հայաստանի հետագա բոլշևիզացումը չճանաչեցին՝ հռչակելով Լեռնային Հայաստանի Հանրապետություն (բացի Զանգեզուրից նրա կազմի մեջ մտավ նաև Լեռնային Ղարաբաղի հարավային մասը)։ 1921 թ. գարնանը դաշնակների զինված ջոկատները Կարմիր Բանակի կողմից դուրս մղվեցին Իրան, չնայած դրան Մոսկվան անհրաժեշտ համարեց Զանգեզուրը թողնել Հայաստանին։

Հայաստանի Հանրապետություն (1991 — ներկա ժամանակ)[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստան

1991 թ. Հոկտեմբերի 16-ին Հայաստանի բնակչությունը ընտրեց իր առաջին նախագահին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Արցախյան պատերազմում Հայաստանի հաղթանակից հետո[49] Ադրբեջանը և Թուրքիան փակեցին Հայաստանի հետ իրենց սահմանները՝ դրանով շրջափակման մեջ դնելով Հայաստանին[50], որը շարունակվում է մինչ այսօր։ Այդ դեպքերը էապես ազդեցին նորանկախ պետության տնտեսության վրա և փակեցին նրա հիմնական կապի ճանապարհները Եվրոպայի հետ։ 1998 թ. փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրաժարական տալ։

1998 թ. Իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը։ Հայկական սփյուռքը ավելի ազատություն ստացավ տարբեր տնտեսական նախագծեր իրականացնել հայրենիքում։ 1999 թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչական ակտ տեղի ունեցավ՝ սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը և ևս հինգ մարդ։ 2008 թ. նախագահի պաշտոնը ստանձնեց Սերժ Սարգսյանը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Քարահունջը Հայաստանի Սթոունհենջն է»
  2. Большая советская энциклопедия
  3. Կաղապար:Книга:Дьяконов: Предыстория армянского народа
  4. Կաղապար:Книга:Barnett: Urartu
  5. Կաղապար:Статья
  6. {{{վերնագիր}}} {{}}.
  7. Կաղապար:Статья
  8. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6, էջ 134
  9. Anne Elizabeth Redgate, The Armenians, стр. 23
  10. Աշոտ Բագրատունի
  11. История Грузии с древности
  12. Медицина в халифатах
  13. МЕДИЦИНА В АРАБОЯЗЫЧНЫХ ХАЛИФАТАХ (VII—X вв.)
  14. Основатель династии Джурджус ибн Джибраил ибн Бахтишу
  15. Интересно: Больница в современном смысле этого слова появилась…
  16. 16,0 16,1 Համաշխարհային պատմություն
  17. Святая Феодора, императрица Византийская
  18. Բյուզանդիան 8-րդ դարում
  19. ЯВЛЯЮТСЯ ЛИ АРМЯНЕ ПРАВОСЛАВНЫМИ? ВЗГЛЯД СВЯТИТЕЛЯ ФОТИЯ ВЕЛИКОГО
  20. Память святителя Григория, Просветителя Армении
  21. Продолжатель Феофано. Жизнеописания византийских царей
  22. Dana Carleton Munro. A History of the Middle Ages‎, p. 104
  23. {{{վերնագիր}}} // {{}}. — P. 232. — 350 p. — ISBN 978-0700714520.
  24. «Basil I in Encyclopaedia Britannica»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-28-ին։ http://www.webcitation.org/61GOS2rsU։ Վերցված է 2007-02-06։ 
  25. Братство Креста Господня
  26. V Расцвет восточно-римского могущества при армянской династии (867—1025)
  27. 27,0 27,1 Литаврин Г. Г. Как жили византийцы
  28. Vahé Baladouni, Margaret Makepeace, East India Company. Armenian merchants of the seventeenth and early eighteenth centuries: English East India Company sources, xxi :"During this protracted campaighn the Shah forcibly moved the Armenian population from Caucasian Armenia to Persia proper, leaving behind scorched cities and villages"
  29. Richard G. Hovannisian. The Armenian People from Ancient to Modern Times: Foreign dominion to statehood : the fifteenth century to the twentieth century, Palgrave Macmillan, 2004, p.96"By the end of the eighteenth century, the Armenian population of the territory had shrunk considerably. Centuries of warfare and invasions combined with the tyranny of local khans had forced the emigration of the Armenian. It is probable the until the seventeenth century, the Armenian still maintained a majority in Eastern Armena, but the forced relocation of some 250,000 Armenian by Shah Abbas and the numerious exoduses described in this chapter had reduced the Armenian population considerably"
  30. James Stuart Olson, Lee Brigance Pappas, Nicholas Charles Pappas. An Ethnohistorical dictionary of the Russian and Soviet empires, p.44:"Armenians were uprooted during these wars, and, in 1604, some 250,000 Armenians were forcibly transferred by Shah 'Abbas to Iran. By the seventeents century, the Armenian had become a minority in parts of their historic lands"
  31. Կաղապար:Статья:George A. Bournoutian: The Politics of Demography

    All documents relating to the Armenian immigration make it clear that Russia, for political, military, and economic reasons, strongly encouraged the Armenians to settle in the newly-established Armenian province, especially the region of Erevan, which between 1795 and 1827 had lost some 20,000 Armenians who had immigrated to Georgia.

  32. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named .D0.9F.D0.B5.D1.82.D1.80.D1.83.D1.88.D0.B5.D0.B2.D1.81.D0.BA.D0.B8.D0.B9_.D0.98._.D0.9F.
  33. МИРЗА АДИГЕЗАЛЬ-БЕК->КАРАБАГ-НАМЕ->ГЛАВЫ 1-6
  34. Արցախյան ճգնաժամը և Ռուսաստանի քաղաքակնաությունը Կովկասում
  35. Шнирельман В. А. Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье. — М.: ИКЦ «Академкнига», 2003. — 592 с. Стр: 236—237
  36. Петрушевский И. П., Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI — начале XIX вв., Л., 1949, с. 59: «Наряду с этим были и владетельные мелики — армяне в следующих округах […] в пяти округах Нагорного Карабага — Чараберд (Джраберт), Гюлистан, Хачен, Варанда и Дизак; эти пять карабагских армянских меликств обычно известны под общим именем „Хамсэй-и Карабаг“ („карабагская пятерица“)»
  37. Կաղապար:Статья:George A. Bournoutian: The Politics of Demography

    An uncited Russian survey of 1832 and my article are used as the main sources for this statement. The survey lists the Armenian population of the whole of Karabakh at 34.8 percent (slightly over one-third) and that of the Azeris at 64.8 percent. This time Altstadt confuses the reader by identifying the whole of Karabakh with Mountainous Karabakh. The Armenian population of Karabakh (as will be demonstrated below) was concentrated in 8 out of the 21 districts or mahals of Karabakh. These 8 districts are located in Mountainous Karabakh and present-day Zangezur (then part of Karabakh). Thus 34.8 percent of the population of Karabakh populated 38 percent of the land. In other words the Armenians, according to the survey cited by Altstadt, formed 91.58 percent of the population of Mountainous Karabakh.

  38. 38,0 38,1 Мельтюхов, Тер-Саркисян, Трапезникова. Исторические фальсификации с политической подоплекой.
  39. Грамоты и другие исторические документы XVIII столетия, относящиеся к Грузии, т. I, с. 1768 по 1774 гг., под ред. А. А. Цагарели, СПб. 1891, док.198, с. 434. «Хамс составляет владение, и во оных семь воеводских правлений, народ весь армянского закона, в том владении находится армянский патриарх»
  40. Ա. Գրիբոեդով // Գրառումներ Պարսկաստանից մեր շրջաններ հայերի տեղափոխության վերաբերյալ, 1928
  41. Армения и Ближний Восток: Армения в XIX веке
  42. РОССИЯ АРМЕНИЯ.РУ
  43. Арам Джей. Киракосян — Британская дипломатия и армянский вопрос: с 1830х по 1914 гг, страница 58 (англ.)
  44. International Association of Genocide Scholars
  45. Ձեռնարկատիրական աճ հետռեֆորմական Ռուսաստանում
  46. Богатейшие предприниматели дореволюционной России
  47. Ошибка «Короля шпионов»
  48. Спецслужбы и Евразия. Лианозов против Запада
  49. Азербайджан и Россия. Общества и государства
  50. Marshall Cavendish. World and Its Peoples: The Middle East, Western Asia, and Northern Africa. p. 768: «Independent Armenia faced difficulties. Azerbaijan and Turkey imposed a blockade on Armenia, isolating the nation.»