Մագելանի նեղուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագելանի նեղուց

Մագելանի նեղուց, Հարավային Ամերիկա մայր ցամաքի և Հրո երկիր արշիպելագի միջև։

Ափերը պատկանում են Չիլիին։ Միացնում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները։ Երկարությունը մոտ 550 կմ է, նվազագույն լայնությունը՝ 3,3 կմ, նվազագույն խորությունը նավարկուղում՝ 31-33 մ։ Նավարկությունը վտանգավոր է արևմտյան ուժեղ քամիների, մեծ քանակության ստորջրյա ժայռերի և ծանծաղուտների պատճառով։ Գլխավոր նավահանգիստը Պունտա Արենասն է (Չիլի)։ Հայտնագործել և առաջինն անցել է Ֆեռնան Մագելանը, 1520 թվականին։