Կիրակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այն եբրայերենում կոչում են նաև միաշաբաթ։ Միաշաբաթ նշանակում է շաբաթից հետո առաջին օր, երկուշաբթի՝ երկրորդ օր և այլն։ Երբ տարածվում է քրիստոնեությունը, ապա Քրիստոսի ավանդական հարություն առնելու կապակցությամբ, միաշաբաթը վերանվանվել է կիրակի։ Հունարեն «կիրակի» (հունարեն՝ Κυριακή) բառացի նշանակում է տերունական, Տիրոջ օր։ Եվ որպեսզի հրեաների հանգստի օրվա հետ չհամընկնի, որոշվում է հանգստի օրը շաբաթից տեղափոխել կիրակի օրը։ Այն ընդունվեց 321 թվականին, Կոնստանդիանոս Մեծի հրովարտակով։

Շաբաթվա օրեր
Երկուշաբթի | Երեքշաբթի | Չորեքշաբթի | Հինգշաբթի | Ուրբաթ | Շաբաթ | Կիրակի