Տրնդեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
հայ հեթանոսներ՝ Տրնդեզը նշելիս

Տրնդեզը (պարսկերեն՝ چهارشنبه‌سوری, Câršanbe-Suri) (հեթանոսական, կռապաշտական) տոն է, երբ հինավուրց ավանդույթի համաձայն, խարույկ են վառում, ինչը սահմանված չէ քրիստոնեական և եկեղեցական որևէ օրենքով կամ կանոնով, այլ նույնիսկ արգելված է նման արարողություն (պաշտամունքի ձև, պաշտամունք կուռքերին) անելը՝

Aquote1.png Ձեր մէջ չգտնուի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող... Բ ՕՐԻՆԱՑ 18.10 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ: Aquote2.png


Ուսումնասիրողները գտնում են, որ կրակ վառելու ավանդույթը գալիս է հեթանոսական շրջանից [բազմաստվածության ժամանակաշտջանից] հայոց մեջ կապված Միհր կամ Տիր կուռքերի, Հնդիրանական ժողովուրդների մոտ՝ Ագնիի կամ նույն Միհր (Միթրա) կուռքի պաշտամունքի հետ։ Մ. արք. Օրմանյանը(Մաղաքիա Օրմանյան) հավանական է համարում, որ ժոդովրդի մեջ գործածվող տերնտաս (տրնդեզ) անվանումը վկայում է հենց Տիր կուռքի պատվին կատարված վաղնջական ծեսի մասին։

Նման տոներ այլ մշակույթներում[խմբագրել]

Պարսիկները նաև իրենց տարվա (որը համընկնում է հայ հեթանոսական տոմարի հետ՝ տարվա սկիզբը լինելով մարտի 21-ին կամ գարնանային օրուգիշերհավասարին) վերջին չորեքշաբթի օրը նշում են նման ավանդույթով, որ պարսկերեն կոչվում է Չահարշանբե սուռի (չահարշանբե - չորեքշաբթի և սուռ - խնջույք բառերից)։ Այդ տոնում կրակի վրա թռնելիս, արտասանում են․ «զառդիե ման ազ թո, սոռխիե թո ազ ման», որ բառացիորեն նշանակում է․ «իմ դեղնությունը քեզանից, քո կարմրությունը ինձնից»։ Սա մաքրման ծիսակատարություն է և սուռի ինքնին նշանակում է կարմրություն, ինչը ակնարկում է կրակի գույնին։ Սա նշանակում է, որ դուք տալիս եք կրակին ձեր գունատությունը, հիվանդությունները և խնդիրները, և ձեր հերթին վերցնում եք նրանից կարմրություն, ջերմություն և էներգիա։ Իրականում տոնը իրանական ծագում ունի և արմատները գնում են Պռոտո-հնդեվրապական ժամանակաշրջան (Պռոտո  - ( հին հուն.՝ πρῶτος   - «առաջին») նաև տես. (ռուս.՝ Праиндоевропейцы)( անգլ.՝ Proto-Indo-Europeans )) : Իրանի հեղափոխությունից հետո Իրանում խնդիրներ են եղել նշված տոնի նշման հետ, քանի որ իսլամական պետությունը բացասական վերաբերմունք է ունեցել հին հեթանոսական տոնը նշելու վերաբերյալ։

Արտաքին հղումներ[խմբագրել]