Հաստատուն հոսանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
     Հաստատուն հոսանք      Փոփոխական հոսանք      Բաբախող հոսանք      Պատահական լարման փոփոխություններ

Հաստատուն հոսանք, ժամանակի ընթացքում ըստ ուժի և ուղղության չփոփոխվող էլեկտրական հոսանք։ Առաջանում է հաստատուն լարման ազդեցությամբ և կարող է գոյատևել միայն փակ շղթայում։ Հաստատուն հոսանքի հիմնական օրենքներն են Օհմի օրենքը և Ջոուլ֊Լենցի օրենքը, ճյուղավորվող շղթաներում՝ Կիրխհոֆի կանոնները։ Հաստատուն հոսանքի աղբյուրներից են գալվանական էլեմենտը, ջերմաէլեմենտը, ֆոտոէլեմենտը, Տ. հոսանքի գեներատորը և այլն։ Ստացվում է նաև փոփոխական հոսանքի ուղղումով։ Կիրառվում է էլեկտրամետալուրգիայում, էլեկտրաշարժիչներում, կապի, ավտոմատիկայի, հեռուստամեխանիկայի սարքերում։

Տես նաև[խմբագրել]

Տարրական էլեկտրական լիցք

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png