Մաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսոր (անգլ.` Lucasian Professor of Mathematics), պրոֆեսորություն Քեմբրիջի համալսարանում, աշխարհի ամենահեղինակավոր գիտական պաշտոններից մեկը[1][2]։ Այն կրողին անվանում են Լուկասյան պրոֆեսոր (անգլ.` Lucasian Professor)։ Պրոֆեսորության անդամների շարքին են դասվում՝ Իսահակ Նյուտոն, Ժոզեֆ Լարմոր, Չարլզ Բեբիջ, Ջորջ Գաբրիել Ստոքս, Պոլ Դիրակ, Սթիվեն Հոքինգ։

Հիմնադրվել է 1663 թվականին անգլիացի հոգևորական, քաղաքական գործիչ, Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ և 1639-1640 թվականներին խորհրդարանի անդամ Հենրի Լուկասի (1610—1663) կողմից։ Հիմնադրումը պաշտոնապես հաստատվել է Չարլզ II արքայի 1664 թվականի հունվարի 18-ի հրամանով։

Ամբիոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Լուկասը Քեմբրիջի համալսարանին ժառանգեց իր գրադարանը (շուրջ չորս հազար գիրք) և հողատարածքը, որը տարեկան 100 ֆունտ եկամուտ էր բերում, ինչն էլ ուղղվում էր մաթեմատիկայի պրոֆեսորի պաշտոնի ֆինանսավորմանը[3]։ Ներկայիս պաշտոնատարը տեսաբան ֆիզիկոս Մայքլ Գրինն է, ով ներկայումս Քեմբրիջի համալսարանի Քլեր սրահի կրթաթոշակառու է։ Նա նշանակվել է 2009 թվականի հոկտեմբերին[4]՝ հաջորդելով Սթիվեն Հոքինգին, ով 2009 թվականի սեպտեմբերին՝ իր 67-ամյակին, թոշակի անցավ՝ ինչպես որ պահանջվում է համալսարանում[5]։ Հոքինգը ներկայումս ստանձնում է մաթեմատիկայի Էմերիտուս Լուկասյան պրոֆեսորի պաշտոնը։

Լուկասյան պրոֆեսորների ցուցակը[խմբագրել | խմբագրել կոդը]

# Նշանակման տարեթիվ Դիմանկար Անուն Մասնագիտացում Պաշտոնավարում (տարի)
1 1663 Իսահակ Բարոու
(1630 – 1677)
Կլասիկա և մաթեմատիկա 6
2 1669 Իսահակ Նյուտոն
(1642 – 1726)
Մաթեմատիկա և ֆիզիկա 33
3 1702 Ուիլյամ Ուիսթոն
(1667 – 1752)
Մաթեմատիկա 9
4 1711 Նիկոլաս Սաունդերսոն
(1682 – 1739)
Մաթեմատիկա 28
5 1739 Ջոն Քոլսոն
(1680 – 1760)
Մաթեմատիկա 21
6 1760 Էդվարդ Վորինգ
(1736 – 1798)
Մաթեմատիկա 38
7 1798 Իսահակ Միլներ
(1750 – 1820)
Մաթեմատիկա և քիմիա 22
8 1820 Ռոբերտ Վուդհաուս
(1773 – 1827)
Մաթեմատիկա 2
9 1822 Թոմաս Թուրթոն
(1780 – 1864)
Մաթեմատիկա 4
10 1826 Ջորջ Բիդել Էյրի
(1801 – 1892)
Աստղագիտություն 2
11 1828 Չարլզ Բեբիջ
(1791 – 1871)
Մաթեմատիկա և հաշվողական տեխնիկա 11
12 1839 Ջոշուա Քինգ
(1798 – 1857)
Մաթեմատիկա 10
13 1849 Ջորջ Գաբրիել Ստոքս
(1819 – 1903)
Ֆիզիկա, հեղուկների և գազերի մեխանիկա 54
14 1903 Ջոզեֆ Լարմոր
(1857 – 1942)
Ֆիզիկա 29
15 1932 Պոլ Դիրակ
(1902 – 1984)
Ֆիզիկա 37
16 1969 Ջեյմս Լայթհիլ
(1924 – 1998)
Հեղուկների և գազերի մեխանիկա 10
17 1979 Սթիվեն Հոքինգ
(ծնունդ՝ 1942)
Տեսական ֆիզիկա և տիեզերագիտություն 30
18 2009 Մայքլ Գրին
(ծնունդ՝ 1946)
Տեսական ֆիզիկա ներկայումս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Michael Green to become Lucasian Professor of Mathematics". Daily Telegraph. Retrieved 11 December 2012.
  2. Knox, K.; Noakes, R. and Hawking, S. (2007). From Newton to Hawking: A History of Cambridge University's Lucasian Professors of Mathematics. Cambridge: Cambridge University Press.
  3. "A Brief History of The Lucasian Professorship of Mathematics at Cambridge University."(չաշխատող հղում)
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  5. "Hawking gives up academic title", 30 September 2009. Retrieved 1 October 2009 (Հոքինգը թողնում է ակադեմիական կոչումը)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kevin Knox and Richard Noakes, From Newton to Hawking։ A History of Cambridge University's Lucasian Professors of Mathematics