Չարլզ Բեբիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Բեբիջը 1871 թ․ նոյեմբերի 4

Չարլզ Բեբիջ (1791 – 1871), բրիտանացի մաթեմատիկոս, մեխանիկ֊ինժեներ, փիլիսոփա։ Մի շարք հայտնագործությունների հեղինակ է։ Առաջինն է նախագծել լիարժեք ծրագրավորվող մեխանիկական հաշվիչ՝ «Վերլուծող մեքենան, որն էլեկտրական համակարգչիի նախատիպն է համարվում։

Տարբերությունների մեքենան[խմբագրել]

1821 թ․՝ մաթեմատիկական աղյուսակներ գեներացնելու համար նախագծել է «Տարբերությունների մեքենա» (The Difference Machine) մեխանիկական հաշվիչ սարքը։ Այս սարքը պետք է բաղկացած լիներ 25․000 մասնիկից, կշռեր 15 տոննա և ունենար 244 սմ բարձրություն։ Բրիտանական կառավարությունը Բեբիջին 15.000 ֆունտ ստեռլինգ էր տրամադրել սարքի ստեղծման համար, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել ավարտին հասցնել այն։

Վերլուծող մեքենան[խմբագրել]

1834 թվականից մինչև մահը՝ 1871 թ․, աշխատել է ծրագրավորվող հաշվիչ մեքենայի՝ «Վերլուծող մեքենայի» (The Analytical Engine) նախագծման վրա։ Այս սարքի համար Ադա Լավլեյսը գրել է աշխարհում առաջին համակարգչային ծրագիրը։ Սակայն «Վերլուծող մեքենան» կառուցվեց միայն Բեբիջի մահից ավելի քան մեկ դար անց՝ 1940֊ականներին։