Ադա Լավլեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադա Լավլեյսը

Օգուստա Ադա Քինգ (ծնյալ՝ Բայրոն), կոմսուհի Լավլեյս (անգլերեն՝ Augusta Ada King Byron, Countess of Lovelace, 18151852) — անգլիացի կին մաթեմատիկոս:

[խմբագրել] Կենսագրություն

Հայտնի է որպես Չարլզ Բեբիջի մշակած հաշվիչ մեքենայի նկարագրության ստեղծող:

Ադան անգլիացի պոետ Ջորջ Բայրոնի ազջիկն էր: Ադայի մայրը նույնպես տարված էր մաթեմատիկայով: Նա դստեր համար հրավիրեց իր նախկին ուսուցչին` շոտլանդիայի մաթեմատիկոս Օգաստես դե Մորգանին:

1833 թվականին Ադան ծանոթացավ Չարլզ Բեբիջի հետ: Բեբիջն արդեն ավարտել էր հաշվիչ մեքենայի մշակումը և անցել կառուցման աշխատանքներին:

1835 թվականին միսս Բայրոնն ամուսնացավ Վիլյամ Քինգի հետ, վերջինս շուտով ստացավ լորդ Լավլեյս տիտղոսը: Նրանք դարձան 3 զավակների ծնողներ: Սակայն ընտանիքը չխանգարեց Ադային զբաղվել իր նախասիրություններով: Ադան գրեց Չարլզ Բեբիջի անալիտիկ մեքենայի նկարագրությունը` իր մեկնաբանություններով: Հենց այդ մեկնաբանությունները թույլ տվեցին սերունդներին Ադա Բայրոնին անվանել աշխարհի առաջին ծրագրավորողը: Նկարագրություններում կիրառվում էին այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «ենթածրագիր», «ենթածրագրերի գրադարան», «ինդեքսային ռեգիստոր», որոնք սկսեցին օգտագործվել միայն 1950-ական թ թվականին: Ադա Լավլեյսը առաջին անգամ կիրառության մեջ է մտցրել «ցիկլ» և «աշխատանքային բջիջ» տերմինները:

Ադա Լավլեյսը մահացել է 1852 թվականին նոյեմբերի 27-ին և հուղարկավորված է Բայրոնների ընտանեկան գերեզմանատանը:

1975 թվականին ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը ընդունեց որոշում նոր ունիվերսալ ծրագրավորման լեզվի մշակման վերաբերյալ, որը կոչվեց «Ադա»:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով