Քրիստիան Հյույգենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Հյույգենս

Քրիստիան Հյույգենս (1629 - 1695) — հոլանդացի ականավոր ֆիզիկոս և մաթեմատիկոս, լույսի առաջին ալիքային տեսության ստեղծողը։ Այդ տեսության հիմունքները Հյույգենսը շարադրել է իր «Տրակտատ լույսի մասին» աշխատության մեջ (1690), Հյույգենսը առաջինն է օգտագործել ճոճանակը՝ ժամացույցի կանոնավոր ընթացքն ապահովելու համար և արտածել է բանաձև մաթեմատիկական և ֆիզիկական ճոճանակների տատանումների պարբերության համար։ Հյույգենսի մաթեմատիկական աշխատությունները վերաբերել են կոնական հատույթներին, ցիկլոիդի և այլ կորերի հետազոտությանը։ Նրան է պատկանում հավանականության տեսության մասին առաջին աշխատանքներից մեկը։ Հյույգենսը հայտնաբերեց Երևակի արբանյակ Տիտանը և պարզեց, որ Երևակի օղակը ոչ մի տեղ չի շոշափում մոլորակի մակերևույթը։


[խմբագրել] Աղբյուր

  • Գ․ Յա․ Մյակիշև, Բ․ Բ․ Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ․,«Լույս»հրատարակչություն
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով