Կոնական հատույթ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնական հատույթ ― կոնը (ավելի ստույգ՝ կոնի մակերևույթը) հարթությամբ հատելիս ստացվող կորի անվանումն է։ Կոնական հատույթները ստացել են իրենց անվանումները մոտավորապես մ․թ․ա․ 200 թթ-երին Ապոլոնիուսի կողմից։
Կոնական հատույթների տեսակներ [խմբագրել]
Կան երեք տիպի կոնական հատույթներ՝ հիպերբոլ, էլիպս և պարաբոլ։ Շրջանագիծը կարող է համարվել չորրոդ տիպ կամ էլ էլիպսի մասնակի դեպք։ Շրջանագիծ և էլիպս առաջանում են այն ժամանակ, երբ հատույթից փակ կոր է ստացվում։ Երբ հատող հարթությունը զուգահեռ է կոնի հիմքի մակերեսին, ապա հատույթը շրջանագծային է ստացվում։ Եթե հատող հարթությունը զուգահեռ է կոնի կողերից մեկին, ապա հատույթը պարաբոլ է, որը բաց կոր է։ Մնացած դեպքերում հիպերբոլ է ստացվում, որը նույնպես բաց կոր է։
Այլասերված դեպքեր [խմբագրել]
Կարող են լինել բազմաթիվ այլասերված դեպքեր, երբ հատող հարթությունը անցնում է կոնի գագաթով։