Կոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնը երկրաչափական մարմին է, որը ստացվում է ուղղանկյուն եռանկյունն իր էջերից որևէ մեկի շուրջ (ավելի ճիշտ կլինի ասել այդ էջն իր մեջ ընդգրկող ուղղի շուրջ) պտտելիս: Այդ դեպքում նշված էջն անշարժ է, իսկ այն պարունակող ուղիղը կոչվում է կոնի առանցք:

Konus (geometry).png

Լայն իմաստով կոն ասելով հասկանում ենք այնպիսի մարմին, որի մակերևույթը ստացվում է հետևյալ կերպ: Վերցվում է կամայական հարթ, փակ, առանց ինքնահատումներիր L կոր և նրա հարթությունից դուրս գտնվող կամայական S կետ: L կորն անվանում են կոնի ուղղորդ, նրանով սահմանափակվող պատկերը` կոնի հիմք, իսկ S կետը` կոնի գագաթ: Կոնի S գագաթը նրա L ուղղորդի կետերի հատ միացնող հատվածները կոչվում են կոնի ծնորդներ: Նրանք լցնում են կոնի կողմանյին մակերևույթը: Եթե կոնի կողմնային մակերևույթը կտրենք ծնորդով, ապա այն հնարավոր կլինի փռել հարթության վրա: Ուղիղ շրջանագծային կոնի փռվածքը կլինի շրջանային սեկտոր, որի շառավիղը հավասար կլինի կոնի ծնորդի երկարությանը: