Էդմունդ Հալլեյ
Էդմունդ Հալլեյ (անգլերեն` Edmond Halley, 1656, նոյեմբերի 8, Հագերսթոն, Լոնդոնի մոտակայում - 1742, հունվարի 14, Գրինվիչ), անգլիացի աստղագետ և երկրաֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ:
Հալլեյը սովորել է Օքսֆորդի համալսարանում, 1703-ից եղել է նույն համալսարանի պրոֆեսոր, 1720-ից՝ Գրինվիչի աստղադիտարանի տնօրեն: 1676–78-ին Հալլեյը կազմել է Հարավային երկնքի 341 աստղերի հեռադիտակային առաջին աստղացուցակը (կատալոգ): Նա առաջինն է հաստատել գիսավորի պտույտի պարբերականությունը (Հալլեյի գիսավորինը 76 տարի է): Սեփական միջոցներով հրատարակել է Իսահակ Նյուտոնի «Բնափիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատությունը և արաբերենից թարգմանել ու հրատարակել է Ապոլոնիուս Պերգացու մաթեմատիկական աշխատանքները: Մասնակցելով 1698–1700-ին կազմակերպված արշավախմբին՝ կազմել է երկրամագնիսական մանրամասն քարտեզ:
Աղբյուրներ [խմբագրել]
- Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, էջ 8: