Ռացիոնալ թիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռացիոնալ թվերի բազմության նշանը

Ռացիոնալ թիվը (լատ.՝ ratio - հարաբերություն, բաժանում, կոտորակ) ներկայացվում է սովորական կոտորակի տեսքով՝ \frac{m}{n}, որտեղ համարիչը mամբողջ թիվ է, իսկ հայտարարը՝ n-ը՝ բնական թիվ, օրինակ՝ \frac{1}{4}:
Կոտորակի հասկացությունը առաջացել է մի քանի հազարամյակ առաջ, երբ անհրաժեշտություն է առաջացել որոշ իրերի չափման համար (երկարություն, զանգված, մակերես և այլն), մարդիկ հասկացան, որ միայն ամբողջ թվերը բավարար չեն և անհրաժեշտ է մասի հասկացության ներմուծում՝ կեսի, երրորդի և այլն։
Կոտորակներով և նրանց հետ գործողություններով օգտվել են հին հույները և եգիպտացիները։
Ռացիոնալ թվերի բազմությունը նշանակվում է \mathbb{Q} (լատ.՝ Quotient - քանորդ բառից) և կարող է գրվել այսպիսի տեսքով՝

\mathbb{Q} = \left\{ \frac{m}{n} \mid m \in \mathbb{Z}, n \in \mathbb{N} \right\}: