Ուֆֆիցի
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուֆֆիցի պատկերասրահ (իտ.՝ Galleria degli Uffizi, Uffizi - գրասենյակ), պետական պատկերասրահ է Ֆլորենցիայում, կառավարական գրասենյակների համար կառուցված շենքում (1560-1585):
Բովանդակություն |
Պատմությունը [խմբագրել]
Ուֆֆիցի պատկերասրահի շենքի պատմությունը սկսել է 1959 թվականին, երբ Կոզիմո I Մեդիչին որոշում է քաղաքով մեկ տարածված գրասենյակները համախմբել մեկ շենքում: Նախագիծը իրականացնելու համար հրավիրվում է Ջորջո Վազարին, որը սկսում է աշխատանքները 1960 թվականին: 1974 թվականին Վազարին մահանում է և նրա գործը շարունակում է Բերնարդո Բուոնտալենտին: Սակայն շենքը չծառայեց իր բուն նպատակին և 1975 թվականից Մեդիչի ընտանիքին պատկանող արվեստի ստեղծագործությունների հավաքածուի հիման վրա կազմավորվում ու հիմնադրվում է Ուֆֆիցի պատկերասրահը:
Հավաքածուն [խմբագրել]
Սկզբում այստեղ պահպանվել են բնագիտական և այլ հուշարձաններ, որոնք XVIII դարի վերջին և XIX դարում փոխադրվել են այլ թանգարաններ: Ուֆֆիցին ունի XIII-1XVIII դարերի իտալական գեղանկարչության՝ աշխարհում ամենահարուստ հավաքածուն (հատկապես մեծ տեղ են գրավում Վենետիկի և Ֆլորենցիայի գեղանկարչական դպրոցների գործերը): Ուֆֆիցիում պահվում են Սանդրո Բոտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Ջորջոնեի, Տիցիանի և այլ վարպետների աշխատանքներ:
Հիանալի նմուշներ են ներկայացված անտիկ, ֆրանսիական, գերմանական, նիդերլանդական, հոլանդական և ֆլամանդական արվեստներից:
Եզակի է եվրոպական նկարիչների ինքնանկարների (այդ թվում նաև Հ. Այվազովսկու) հավաքածուն:
Ուֆիցիի գանձերից [խմբագրել]
-
Սանդրո Բոտիչելլի, Հատված «Վեներայի ծնունդը» գործից
-
Ռեմբրանտ վան Ռեյն, Ինքնանկար
-
Ռաֆայել Սանտի, Ինքնանկար
-
Հովհաննես Այվազովսկի, Ինքնանկար 1874
-
Ռաֆայել Սանտի, հռոմի Յուլիուս II պապը
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ուֆֆիցիի պալատը Ֆլորենցիայում (անգ.) (իտալ.)
- Ուֆֆիցի պատկերասրահը (անգ.) (իտալ.)