Կեղև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծառի կեղևը
Mango Bark.jpg

Կեղև (լատ.՝ cortex) (բույսերի), ցողունների և արմատների ծայրամասային, կամբիումից[1] դուրս գտնվող մաս. կազմված է տարբեր կառուցվածքով ու ծագումով հյուսվածքներից։ Ըստ ծագման տարբերում են առաջնային և երկրորդային կեղևներ։ Առաջնային կեղևը ձևավորվում է աճման կոնում, մերիսթեմայի արտաքին շերտից, առաջնային ծածկող հյուսվածքի (ցողուններում՝ Էպիդերմիսի, արմատներում՝ էպիբչեմի) և կենտրոնական գլանի միջև։ Ըստ բնույթի կեղևի մակերեսը լինում է՝

  • գոգավոր,
  • թեփուկավոր,
  • թելանման,
  • գորտնուկանման

Կառուցվածք[խմբագրել]

cam — կամբիում
pr.ph — առաջնային ֆլոեմա
pr.x — առաջնային քսիլեմա
se.ph — երկրորդային ֆլոեմա
se.x — երկրորդային քիլեմա
ep.էպիբլեմա
c — կեղև
P — առանցք
shԷնտոդերմ c.cam —կեղևային կամբիում
Silver tree Leucadendron argenteum bark details.jpg
Alder bark and callus.JPG
Sun Scald on Sitka Spruce.JPG

Տարբերում են առաջնային և երկրորդային կեղևներ:

Առաջնային կեղև

Առաջնային կեղևը սովորաբար կազմված է պարեն քիմից և լավ զարգացած է բոլոր բույսերի արմատներում, իսկ երկշաքիլավոր և մերկասերմ բույսերում՝ նաև արմատապտուղներում ու ցողուններում։ Երկշաքիլ բույսերի ցողունում առաջնային կեղևի արտաքին մասը մեծ մասամբ կոլենքիմն է, միաշաքիլների արմատում՝ էքսոդերմը։ Առաջնային կեղևի ներքին շերտը՝ էնդոդերմը, կպած է կենտրոնական գլանին։

Երկրորդային կեղևը

Երկրորդային կեղևը (երկրորդային ֆլոեմա կամ լուբ) գոյանում է կամբիումից, կազմված է մաղանման խողովակներից, ուղեկցող բջիջներից, լուբային պարենքիմից, մեխանիկական թելիկներից և ծառայում է ֆոտոսինթեզից առաջացող նյութերը բույսի տերևներից դեպի տարբեր մասերը փոխադրելու համար։ Երկրորդային կեղևը 1-2 տարի գործում է որպես փոխադրող հյուսվածք, ապա խորը շերտերում խցան առաջանալու հետևանքով կեղևի բջիջները մահանում են և վերածվում կճեպի։ Վերջինս մտնում է բազմամյա ծառերի կեղևի բաղադրության մեջ և ծառայում բնափայտը քիմիական և մեխանիկական ազդեցությունից պաշտպանելու համար։ Բացարձակ չոր կեղևը հիմնականում բաղկացած է լիգնինից (27-33%), թաղանթանյութից (16-23%), 14-30% էքստրակտիվ նյութերից են։

Ծառի կեղևի լայնական կտրվածքը

Քիմիական կազմ[խմբագրել]

Tragekorb aus Birkenleder.JPG

Չոր կեղևի մոտավոր բաղադրությունը.

Տնտեսական արժեք և կիրառում[խմբագրել]

Կենցաղում կեղևը սովորաբար անվանում են ցողունից և արմատից հեշտությամբ անջատվող արտաքին մասը։ Երիտասարդ ծառերի կեղևի մակերևույթը հարթ է, ծերացման ընթացքում նրա վրա ճեղքեր են գոյանում։ Ըստ մակերեույթի բնույթի տարբերում են ակոսավոր, թեփուկավոր, թելանման, գորտնուկանման կեղևներ։ Կեղևի գործնական արժեքը բազմազան է։ Խցանակաղնու, թավշածառի խցանաշերտից ստանում են խցան և ջերմամեկուսիչ նյութեր, կաղնու, ուռենու, եղևնու կեղևից՝ կաշվի արտադրության մեջ օգտագործվող դաբաղանյութեր, քինածառի կեղևից պատրաս տում են դեղանյութեր։ Այգեգործությունում որպես ցանքածածկ [2]:

Պատկերասրահ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Лотова Л. И. Ботаника: Морфология и анатомия высших растений. — Изд. 4-е, доп.. — М.: Книжный дом «ЛИБРОКОМ», 2010. — 512 с. — ISBN 978-5-397-01047-4
  • Лотова Л.И., Нилова М.В., Рудько А.И. Словарь фитоанатомических терминов: учебное пособие. — М.: Издательство ЛКИ, 2007. — 112 с. — ISBN 978-5-382-00179-1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png