Մսացու ճուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մսացու ճուտ, 60 — 70 օրական, 1,4 — 1,6 կգ կենդանի զանգվածով ճուտ։

Միսը նուրբ է, հյութալի, ճարպը՝ քիչ (16,8 %), մաշկը՝ հարթ, կրծոսկրը՝ փափկավուն։ Դիետիկ հատկություններն ավելի բարձր են, քան հասակավոր թռչունինը։ Միսը պարունակում է 22,5 % սպիտակուց, որը բաղադրում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուների 92% ը։ Վաղահաս է։ Արտադրության մեջ հիմնականում օգտագործում են մսաձվատու և մսատու հավերի ցեղերը կամ դրանց խառնացեղերը։ Ավելի արդյունավետ է մսային բարձր վաղահասությամբ, 3 — 4 տարբեր գծերի տրամախաչումից ստացված խառնացեղ ճտերի կամ հիբրիդների օգտագործումը։ Մսացու ճուտի արդյունաբերության համար ստեղծված են թռչնաբուծական ֆաբրիկաներ (զարգացած է ԱՄՆ-ում, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում և այլն)։ ԽՍՀՄ-ում գործել են տարեկան 2 — 3 մլն մսացու ճուտ արտադրողականությամբ ֆաբրիկաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png