Կալիումի կարբոնատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիումի կարբոնատ
Potassium carbonate structural formulae.png
Potassium-carbonate-xtal-3D-SF.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում Կալիումի կարբոնատ
Քիմիական բանաձև K2CO3
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված 138,205 գ/մոլ
Ագրեգատային վիճակ բյուրեղներ
Խտություն 2,290 գ/սմ³
Ջերմային հատկություններ
Տրոհման ջերմաստիճան 894 °C
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում 110,5 (20 °C) գ/100 մլ
Դասակարգում
CAS համար 584-08-7
SMILES C(=O)([O-])[O-].[K+].[K+]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)


Կալիումի կարբոնատը (ավանդական անվանում՝ պոտաշ, լատ.՝ potassa, գերմ.՝ Pottasche, ֆր.՝ potasse), ածխաթթվի կալիումական աղ է։ Քիմիական բանաձևը՝ K2CO3։ Անգույն բյուրեղ է, խտությունը՝ 2300 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 894°С։

Կալիումի կարբոնատը խիստ խոնավածուծ է։ 100 գ ջրում 20°С-ում լուծվում է 113, 5 գ կալիումի կարբոնատ, 100°C-ում՝ 156 գ։ Ջրային լուծույթներն ունեն հիմնային ռեակցիա։

Ստացումը[խմբագրել]

Հնում պոտաշն անջատել են ծառերի և խոտաբույսերի մոխրից։ Արտադրության մեջ ստացվում է գլխավորապես կալիումի բնական աղերից։

2KOH + CO2 → K2CO3 + H2O

Կիրառություն[խմբագրել]

Կիրառվում է հեղուկ օճառ, դժվարահալ ապակի ու բյուրեղապակի պատրաստելու համար, ներկման գործում, լուսանկարչության մեջ և որպես կալիումական պարարտանյութ։

Գրականություն[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png