Բոր (հիվանդություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոր (այլ կիրառումներ)
Բոր
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառMycobacterium leprae? և M. lepromatosis?
Փոխանցման ձևկոնտակտային փոխանցում
Հիվանդության ախտանշաններպոլինեյրոպաթիա, Հիպեսթեզիա, depigmentation?, պարէսթեզիա, muscle atrophy?, կոնտրակտուրա, Խեղում, lagophthalmos?, կերատիտ, nasal septal perforation?, Քթային արյունահոսություն և Տարաճում
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
Անվանվել էGerhard Armauer Hansen?
Բուժումֆարմակոթերապիա և antimicrobial drug?
 Leprosy Վիքիպահեստում

Բոր կամ բորոտություն (անգլ.՝ leprosy, ռուս.՝ проказа, հուն․՝ lepra) կամ Հանսենի հիվանդություն (հանսենոզ, հանսենիազ), խրոնիկական վարակիչ հիվանդություն, հարուցված Mycobacterium leprae-ով, որն ախտահարում է հիմնականում մաշկը, ծայրամասային նյարդերը, վերին շնչառական ուղիների լորձաթաղանթը և աչքերը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկությանը հայտնի հնագույն հիվանդություններից մեկն է։ Այն հայտնի է եղել Եգիպտոսի, Չինաստանի և Հնդկաստանի հնագույն քաղաքակրթություններին, և հիվանդության մասին առաջին գրավոր հիշատակումը վերագրվում է Հին Հնդկաստանին, դեռևս մ.թ.ա. 15-10-րդ դարերին։ Բորի նախահայրենիքը համարվում են Հարավ-Արևելյան Ասիան և Կենտրոնական Աֆրիկան, որտեղից էլ հիվանդությունը տարածվել է ամբողջ աշխարհով։ Բորի մասին հիշատակվում է նաև Աստվածաշնչում։ Հիվանդության հարուցիչը հայտնաբերվել և նկարագրվել է առաջին անգամ 1873-ին, նորվեգացի բժիշկ Գերհարդ Հանսենի կողմից։

Պատմիչներ Փավստոս Բուզանդն ու Մովսես Խորենացին գրում են, որ 4-րդ դարում Ներսես Մեծի հրամանով բազմաթիվ բորոտանոցներ են բացվել Հայաստանի զանազան վայրերում։ Միջին դարերում բորով հիվանդներին վտարել են բնակավայրերից, արգելել շփումը առողջ մարդկանց հետ։ Հետագայում պարզվել է, որ բորը քիչ վարակիչ է, և բուժման ժամանակակից մեթոդները կասեցնում ու բուժում են հիվանդությունը։

Այժմ բորը հանդիպում է Ասիայի, Աֆրիկայի, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի երկրներում։ Եվրոպայում, ինչպես նաև ԱՊՀ-ում հիվանդանում են հազվադեպ։

Էթիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուցիչը գրամդրական թթվակայուն միկոբակտերիա է՝ Mycobacterium leprae (M. leprae)։ Այն նման է տուբերկուլոզի հարուցիչին և օրգանիզմ է թափանցում մաշկի կամ քթի լորձաթաղանթի միջոցով։ Վարակվում են միայն հիվանդի հետ երկարատև և անմիջական շփումից։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքի մաշկի ախտահարումը բորի ժամանակ

Հիվանդության առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս վարակվելուց 4-6 տարի հետո, երբեմն՝ ավելի ուշ։ Հիվանդությունն սկսվում է սովորաբար աննկատ, երբեմն՝ ընդհանուր տկարությամբ և ջերմաստիճանի բարձրացմամբ։ Այնուհետև մաշկի վրա սպիտակավուն կամ կարմիր բծեր են հայտնվում, այդ մասերում մաշկը ջերմության, ցրտի նկատմամբ դառնում է անզգա, հպումը և ցավը չեն զգում։ Աստիճանաբար մաշկը պնդանում է, առաջանում են հանգույցներ, խոցեր։ ժամանակին բժշկի չդիմելիս հոնքերը թափվում են, ականջաբլթակները մեծանում, քիթը քայքայվում է, խիստ փոխվում է դեմքի արտահայտությունը, տեսողությունը վատանում է՝ ընդհուպ մինչև կուրանալը, ձայնը դառնում է խռպոտ, առաջանում է շնչարգելություն, ախտահարվում են ներքին օրգանները, վերջույթներում առաջանում են ուժեղ ցավեր և այլն։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը երկարատև է՝ մի քանի ամսից մինչև մի քանի տարի՝ կախված հիվանդության հայտնաբերման ժամանակից։ Հիվանդն սկզբում բուժվում է հատուկ մասնագիտացված բժշկական հիմնարկում՝ բորոտանոցում (լեպրոզորիա), որտեղ հիվանդին և բուժում են, և ներգրավում աշխատանքի (ըստ կարողության), որը բարերար ազդեցություն է ունենում ապաքինման վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության սահմանման».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 527