Հարավ-Արևելյան Ասիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասիայի երկրամասերը ըստ ՄԱԿ-ի՝      Հյուսիսային Ասիա      Կենտրոնական Ասիա      Հարավ-Արևմտյան Ասիա      Հարավային Ասիա      Արևմտյան Ասիա      Հարավ-Արևելյան Ասիա
Հարավ-Արևելյան Ասիան աշխարհի քարտեզի վրա

Հարավ-Արևելյան Ասիան (բենգալերեն՝ দক্ষিণ-পূর্ব এশিয়া, չինարեն՝ 東南亞, թայերեն՝ เอเชียตะวันออกเฉียงใต้, վիետնամերեն՝ Đông Nam Á) ասիական տարածաշրջան է, որի մեջ մտնում են հետևյալ պետությունները.

Ընդհանուր աշխարհագրական ակնարկ[խմբագրել]

Հարավարևելյան Ասիա տարածաշրջանը զբաղեցնում է Հարավային Ասիայի տարածաշրջանից արևելք ընկած թերակղզային տարածքները՝ Հնդկաչին թերակղզին և մի շարք կղզիներ ու կղզեխմբեր։ Դրանք են Փոքր Զոնդյան, Ֆիլիպինյան, Մոլուքյան կղզեխմբերը, Նոր Գվինեա կղզին։ Տարածաշրջանը միավորում է թվով 10 անկախ պետություններ։ Հարավարևելյան Ասիան ունի շատ հարմար աշխարհագրական դիրք։ Այստեղով են անցնում Հնդկական և Խաղաղ օվկիանոսների ավազանները և դրանցում գտնվող երկրները միացնող կարևոր ծովային ճանապարհները։

Զարգացման բնական նախադրյալները[խմբագրել]

Հարավարևելյան Ասիա տարածաշրջանը բարձրաբերձ լեռների, ընդարձակ ծովափնյա հարթավայրերի, լեռնային հովիտների շրջան է։ Լեռնակազմական երևույթները այժմ էլ շարունակվում են, որի վկան են գործող հրաբուխները, հաճախակի կրկնվող երկրաշարժերը, ցունամիները։ Գտնվում է արևադարձային կլիմայական գոտում, ուստի և եղանակները ամբողջ տարին խոնավ են ու տաք, առատ տեղումներով։ Միայն ծովից հեռու ներքին շրջաններում երբեմն լինում են չորային եղանակներ։ Հարթավայրային շրջանները ծածկված են ալյուվիալ, բերրի հողերով։

Արտաքին հղումներ[խմբագրել]