Տեյդե
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեյդե (իսպաներեն Teide) հրաբուխ Տեներիֆե կղզում (Կանարյան կղզիներ, Իսպանիա): Ունի 3.718 մ բացարձակ եւ ավելի քան 7.000 մ հարաբերական (օվկիանոսի տակ) բարձրություն: Իսպանիայի ամենաբարձր կետն է եւ երրորդ խոշորագույն հրաբուխը աշխարհում իր հարաբերական բարձրությամբ: Գտնվում է համաշխարհային ժառանգություն հայտարարված ազգային պարկում: