Մուրսիա (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուրսիա, (իսպ.՝ Región de Murcia [reˈxjon de ˈmuɾθja]), պատմական մարզ Իսպանիայի հարավ-արևելքում, Միջերկրական ծովի ափին։ Ընդգրկում է Մուրսիա և Ալբասետե պրովինցիաները։ Տարածությունը 26, 2 հզ․ կմ2 է, բն․՝ 1, 2 մլն մարդ (1973)։ Գլխավոր քաղաքը Մուրսիան է։ Ագրարային-ինդուստրիալ մարզ է, ոռոգովի հողագործության, մերձարեվադարձային կուլտուրաների աճեցման, խաղողագործության և շերամապահության շրջան։ Արդյունաբերական արտադրանքի համախառն արժեքի 1/3-ը բաժին է ընկնում լեռնարդյունահանող արդյունաբերությանը։ Զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Մարզը տալիս է երկրի բանջարեղենի ու պտղի պահածոների արտահանության 70%-ը։ Մ-ում կա գունավոր մետալուրգիա, նավթավերամշակման, քիմիական, մետաքսի, կաշվի-կոշիկի, բամբակե գործվածքների արդյունաբերություն, նավաշինություն, մոտոցիկլետների ու պահածոների արդյունաբերության սարքավորումների արտադրություն։ Ծովային խոշոր նավահանգիստը Կարթախենան է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png