Ալեխանդրո Խոդորովսկի
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ալեխանդրո Խոդորովսկի |
|
|---|---|
Կեսգիշերյա Կինոների հայրը, Պանիկ շարժման ստեղծող |
|
| Ծնվել է՝ | փետրվարի 7, 1929 Տոպոկիյա, Չիլի |
| Ազգություն | Չիլիացի, Մեքսիկացի, Ֆրանսիացի |
| Ոճ(եր) | սյուրռեալիստ |
| Ամուսին | Վալերի Խոդորովսկի |
| IMDb | ID 0423524 |
| Պաշտոնական կայքէջ | |
Ալեխանդրո Խոդորովսկի Պրուլանսկին (իսպաներեն՝ Alejandro Jodorowsky Prullansky) սյուրռեալիստ ռեժիսոր, համեմատական կրոնի գիտնական, թատերագիր, կինո արտադրող, երգահան, դերասան, դիմախաղացող, կոմիքս գրքերի հեղինակ, թերոթ կարդացող, պատմիչ և հոգեբուժ է: Նա ծնվել է Չիլիում մի ուկրաինացի հրեա ընտանիքում: Ապագայում նա մեկնել է Ֆրանսիա, ուր շարունակում է ստեղծագործել:[1]
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Նա ծնվել է 1929-ի փետրվարի 7-ին, Չիլիի հյուսիսի Տոպոկիյա խաղաղօվկիանոսյան քաղաքում, մի ուկրաինացի հրեա ընտանիքում: Նրա ծնողներն էին Խեյմի և Սարա Խոդորովսկին, որոնք փախչելով ցարական Ռուսաստանից, Օդեսայի հրեական ջարդերից, 1905-ին գաղթել էին Չիլի: Նախքան իր խանութը՝ Տուն Ուկրաինան (իսպաներեն՝ Casa Ukrania) բացելը, նրա հայրը աշխատում էր ցիրկում: Նրա մայրը խստությամբ է դաստիարակել իրեն:[2][3]
Հայրն երազում էր, որ նա բժշկությունը ընտրի իբրև իր աշխատանքը: Իսկ նա 1942 թվականին մեկնում է Սանտիագո, որտեղ համալսարան է մտնում: 40-ականների սկզբին և 50-ականներին մի մշակութային շարժում է սկսվում Չիլիում, տաղանդավոր և ստեղծագործ երիտասարդների կողմից, որոնք ստեղծում են դիմախաղի թատրոնը և ներկայանում Չիլիի Համալսարանի Փորձնական Թատրոնում: Նրա մեջ էին Խոզե Դոնոսոն, Էնրիքե Լիհնը, Խորխե Էդվարդսը, ինչպես նաև Ալեխանդրո Խոդորովսկին, ով իր համալսարանական տարիներին աշխատեց նաև իբրև ցիրկի ծաղրածու և տիկնիկախաղացնող:[3][2]
1953 թվականին մեկնում է Փարիզ, որտեղ սկսում է աշխատել նշանավոր մնջախաղաց Մարսել Մարսոյի հետ: Փարիզ հասնելու հենց առաջին օրը, ավելի ճիշտ, գիշերը, նա ժամը երեքին զանգահարեց Անդրե Բրետոնին` պահանջելով անմիջապես իրեն ընդունել: «Բայց դուք ո՞վ եք», - վրդովվեց սյուրռեալիզմի նահապետը: «Իմ ազգանունը Խոդորովսկի է, - ներկայացավ նա, - քսանչորս տարեկան եմ, եկել եմ Չիլիից` սյուրռեալիզմին հարություն տալու համար»: Նա այնտեղ աշխատեց Մորիս Շովալիեյի հետ, և ստեղծեց իր առաջին կինոնկարը՝ Շրջված Գլուխներ, որն այժմ կորած է համարվում:[3][1]
Փարիզում նա ընկերակցեց սյուրռեալիստներ Ռոլան Տոպոր և Ֆեռնանդո Արրաբալի հետ, ում հետ էլ 1962 ստեղծեցին Պանիկ շարժումը: Դրա անունը գալիս է Պան հույն բնության հեթանոսական աստծուց, և կենտրոնանում է քաոսային գեղարվեստական ներկայացումների և սուրռեալ պարկերների վրա:[1]
Անարխիկ թատրոնից Խոդորովսկին անցավ կինո, իսկ հետագայում զբաղվեց կոմիքսների ստեղծմամբ ու վիպասանությամբ: Ոմանց աչքին նա մնաց շառլատան, մինչ մյուսները նրան պիտի կարգեին միստիցիզմի քուրմ եւ խռովարար ավանգարդի վարպետ:[3]
Խոդորովսկու կինը՝ Վալերին և նրա տղաները՝ Բրոնտիսը, Աքսելը և Ադանը հայտնվել են իր ֆիլմերում:[1]
[խմբագրել] Ստեղծագործություն
Որպես Պանիկ շարժման անդամ, Խոդորովսկին գրեց քանի գրքեր և թատերական պիեսներ: 1960-ականների վերջերում նա ավանգարդ թատրոնի ռեժիսոր դարձավ Փարիզում և Մեխիկոյում, ստեղծեց «Հրաշալի Պանիկականներ» կոմիքսը, և 1967 թվականին իր առաջին «իսկական» կինոնկարը սարքեց՝ Ֆանդո և Լիզը, մի սյուրռեալիստական սիրո պատմություն, Արրաբալի սցենարներից մեկի հիման վրա, որը նկարահանվեց Իսպանիայում: Ֆանդո և Լիզը Ակապուլկոյի միջազգային կինոփառատոնին ցուցադրվելիս, այնպիսի թեժ սկանդալի տեղիք տվեց, որ փառատոնը մեկընդմիշտ փակեցին: Ապա դա արգելվեց Մեքսիկայում, ամերիկյան էկրան բարձրացավ աղճատված տարբերակով եւ երեսուն տարի ֆիլմադարանում մնալուց հետո միայն 1999-ին թողարկվեց տեսաժապավենի վրա: 1971 թվականին Խլուրդը լույս տեսավ, որը վերածվեց պաշտամունքային դասականի, ինչպես և Սրբազանց Լեռը 1973 թվականին:[1][3]
1975 թվականին նա վերադարձավ Ֆրանսիա, որտեղ և սկսեց գործել մի ֆիլմի վրա, որը երբեք չսարքվեց՝ Ֆրանկ Հերբերտի Ավազաթումբի մի հսկայական հարմարացում, որում պիտի նկարահանվեին՝ Օրսոն Վելզը, Սալվադոր Դալին և ուրիշներ, և իր երաժշտությունը պիտի լիներ Փինկ Ֆլոյդինը: Նրա ֆինանսիստները հրաժարվեցին, և Ավազաթումբը նկարահանվեց Դեյվիդ Լինչի միջոցով:[1]
Նրա մյուս կինոնկարը նկարահանվեց 1979 թվականին՝ Փղաժանիքը, մի փոքրիկ աղջկա ընկերության պատմությունը մի փղի հետ, որն արագորեն խամրեց խավարի մեջ: 1980-ականներին նա սկսեց գործել Մոբիոսի և ուրիշ արվեստագետների հետ կոմիքսների, պատկերավոր վեպերի և մուլտֆիլմերի վրա, և քանի ուրիշ գրքեր գրեց: 1990 թվականին նա նկարահանեց մի ուրիշ ֆիլմ՝ Ծիածանի Գողը ֆանտաստիկ ֆիլմը Օմար Շարիֆի և Պիտեր Օ՛Թուլի հետ: 1990-ականներին նա շարունակեց գծանկարիչների հետ մուլտֆիլմեր արտադրել, և պետք է որ որոշ ժամանակ սկսի գործել իր նոր ֆիլմի՝ Խլուրդի Զավակները ֆիլմը:[1]
[խմբագրել] Ֆիլմոգրաֆիա
- 1957: Շրջված Գլուխներ (Les têtes interverties)
- 1967: Ֆանդոն և Լիզը (Fando y Lis)
- 1970: Խլուրդը (El Topo)
- 1973: Սրբազան Լեռը (The Holy Mountain)
- 1978: Փղաժանիք (Tusk)
- 1989: Սրբուհի Արյուն (Santa Sangre)
- 1990: Ծիածանի Գողը (The Rainbow Thief)
- 2010: Թագավոր Կրակված (King Shot)