Ռենե Մագրիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենե Մագրիտ
Rene Magritte by Wolleh.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե René François Ghislain Magritte
Ծնվել է Նոյեմբեր 21, 1898 թ․
Ծննդավայր Լեսին, Բելգիա
Մահացել է Օգոստոս 15, 1967 թ․
Վախճանի վայր Բրյուսել, Բելգիա
Ազգություն Բելգիա Բելգիա
Ոճ(եր) Սյուրռեալիզմ
Ժանր(եր) գեղանկարչություն
Գործունեություն նկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ


Ռենե Ֆրանսուա Մագրիտ, (Նոյեմբեր 21, 1898 - Օգոստոս 15, 1967), բելգիացի սյուրռեալիստ նկարիչ։ Ռենե Մագրիտը ավարտել է Բրյուսելի Գեղարվեստի ակադեմիան։ Նրա առաջին անձնական ցուցահանդեսը կայացել է Բրյուսելում 1927 թվականին։ Մագրիտը նկարում էր առանձնահատուկ մի ոճով, որը մոտ է սյուրռեալիզմին, և հենց այդ ոճն էլ անփոփոխ հետևեց մինչև իր երկար աշխատանքային կյանքի ավարտը։ Որպես բծախնդիր, տաղանդավոր վարպետ նա սիրվել է իր աշխատանքներով, որոնք լի էին սովորական երևույթներին արտասովոր մոտեցմամբ, կամ պարունակում էին անսովոր կոնտեքստներ, որոնք տալիս էին նոր իմաստներ ծանոթ գաղափարներին։ Այս նկարչական մոտեցմանը հաճախ կոչում էին «կախարդական իրատեսություն», որում Մագրիտը առաջնորդ ներկայացուցիչ էր։

Ֆանտաստիկ էլեմենտներին կից, նա ցուցադրում էր բացառիկ սրամտություն, կերտելով իր հայտնի նկարները, ինչպես օրինակ «Մադամ Ռեկամյե դե Դավիդ» նկարը (1949 թ, սեփական հավաքածու)։ «Մարդու զավակ» նկարը (1964 թ) Մագրիտի փոխկապակցված նկարներից է, որը նա կրկնում է իր մի շարք այլ նկարներում տարբեր կերպ։ Խնձորը, պատը և գլխարկով տղամարդը երևույթներ են, որոնք իմաստավոր ոչ մի կապ չունեն իրար հետ, Մագրիտի այս աշխատանքը ոչ թե սիմվոլիկ է, այլ ավելի մոտ երազների անբացատրելի որակին։ Այն ցուցադրվում է Նյու Յորքի Նորագույն արվեստի թանգարանում, Մետրոպոլիտան թանգարանում։

Տես նաև[խմբագրել]