Սալվադոր Դալի
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Սալվադոր Դալի | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Ի ծնե տրված անունը | Salvador Dalí |
|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | Մայիս 11, 1904 |
| Ծննդավայր | Ֆիգերաս, Իսպանիա |
| Մահացել է | Հունվար 23, 1989 |
| Վախճանի վայրը | Ֆիգերաս, Իսպանիա |
| Ոճ(եր)ը | սյուռեալիզմ, դադաիզմ, կուբիզմ |
| Գործունեությունը | գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, գրող, ռեժիսոր |
| Գործունեության տարիներ | 1924 - 1989 |
| ազդվել է | Ֆրիդրիխ Նիցշե, Զիգմունդ Ֆրոյդ |
Սալվադոր Դալի (իսպաներեն՝ Salvador Dalí, Մայիս 11, 1904 – Հունվար 23, 1989), Իսպանացի նկարիչ, գրող, և սյուրռեալիզմի հիմնադիրներից:
Կենսագրություն[խմբագրել]
Նա ծնվել է Իսպանիայի Կատալոնիա նահանգի Ֆիգուերաս քաղաքում, ուսանել է Մադրիդի Գեղեցիկ արվեստների դպրոցում, ինչն էլ ազդել է նրա սկզբնական մասնագիտական ժամանակաշրջանում կատարած նկարների վրա, նրանք եղել են զուտ ակադեմիստական ոճի մեջ: Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում: Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովային պեյզաժներ: 1929 թվականին Դալին ծանոթանում է Պիկասսոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում նրա սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը, և 1929 թվականից նա լիովին ընկղմված էր այդ ոճի մեջ: Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուառի հետ, որը հետագա Դալիական կյանքի մեծագույն ոգեշնչումն է դառնում:
Դալին աջակցել և մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը, և մեծ գովազդ է արել այդ ոճը, ինչևէ ոճի առաջնորդները հետագայում նրան մեղադրել են չափազանց շահամոլ լինելու մեջ: Դալիի այս ժամանակաընթացքի նկարները արտացոլում են` տեսիլքային կերպարներն ու ամենօրյա առարկաները, անսպասելի կառուցվածքների տեսքով, ինչպիսին են, օրինակ նրա հայտնի փափուկ ժամացույցները « Հիշողության կայունություն» նկարում (1931 թ, Նորագույն արվեստի թանգարան, Նյու Յորք)։
Դալիի արվեստը ծագում է հենց սյուրռեալիստական էսթետիկայից, որտեղ նա գտել է իրեն ամենամոտիկ մոտիվները: Այն բոլոր սյուժեները, որոնք տեղափոխվում են Դալիի մեկ նկարից մյուսը, բացում են հեղինակի ապրումների աշխարհը, այդ բոլոր սյուժեները գտան իրենց արտացոլանքը նաև պոեմների և ֆիլմերի մեջ, որոնք Դալին նկարահանում էր Լուի Բյունուելի հետ համատեղ («Անդալուզական շունը» 1928 թ, «Ոսկե դար» 1930 թ): 1936 թվականին Դալին անսպասելի և ընդգծված մասնագիտական շեղում է կատարում դեպի իտալական կլասիցիզմ: 1948 թվականին Դալին մեկնեց ԱՄՆ, որտեղ նա ապրեց մինչ 1948 թվականը: Իր արվեստի մեջ Դալին ներգրավել էր ամենատարբեր աղբյուրներ` նիդերլանդական ռեալիզմ, իտալական բարոկկո, աբստրակցիոնիզմ, փոփ-արթ: Դալիի ավելի ուշ նկարները, որոնք հաճախ կրոնական թեմատիկա էին կրում, ավելի դասական են իրենց ոճի մեջ, օրինակ` «Կորպուս Գիպերկուբուս» (1954, Մետրոպոլիտան թանգարան, Նյու Յորք) և «Վերջին Ընթրիքը» (1955, Ազգային արվեստի թանգարան, Վաշինգտոն):
Դալիի նկարները բնորոշվում են իրենց մանր գծանկարով և իրատեսական մանրամասնություններով և անշուշտ անբասիր գույներով, որոնք ևս շեշտվում են թափանցիկ ջնարակումով: Դալին նաև նկարահանել է սյուրռեալիստական ֆիլմեր, տպագրել նկարազարդված գրքեր, զբաղվել է նաև ոսկերչությամբ, պատրաստել թատրոնային բեմեր և հագուստներ: Դալիի նկարչության հետ մեկտեղ, կան նրա բալետային սցենարները և մի շարք գրքեր, որոնցից են` «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» (1942 թ) և «Հանճարի օրագիրը» (1964 թ): Դալիի կյանքն ու արվեստը դարձել էին մի կախարդական միաձուլում, որը նույնպես կարելի է Դալիի ստեղծագործություններից համարել: Սալվադոր Դալին ներկայացված է ԱՄՆ-ի և Եվրոպայի թանգարաններում` Լոնդոն, Բասել, Գլազգո, Փարիզ, Չիկագո, Նյու Յորք, Վաշինգտոն և Ֆիլադելֆիա քաղաքներում:
Այցելեք նաև[խմբագրել]
Արտաքին հղումներ[խմբագրել]
