Զամբյուղով հացը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հացով զամբյուղը
The Basket of Bread
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի
տարի1926 թվական
բարձրություն12,5
լայնություն12,5
ժանրնատյուրմորտ
նյութկտավ, յուղաներկեր
գտնվում էՍալվադոր Դալիի թանգարան
հավաքածուՍալվադոր Դալիի թանգարան
Ծանոթագրություններ

Զամբյուղով հացը, իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի նկարը[1]։

Նկարում պատկերված են կարագոտ հացի չորս կտորներ։ Զամբյուղը դրված է ճմրթված սպիտակ կտորի վրա։ Նկարը գտնվում է Սալվադոր Դալիի թանգարանում, Ֆլորիդայի Սանտ Պիտերսբերգ քաղաքում։

Նկարը ավարտվել է 1926 թվականին, երբ Դալին 22 տարեկան էր։

Այդ աշխատանքի վերաբերյալ Դալին ասել է.

Հացը իր բնույթով անհամասեռ է, նա հանդուրժում է և՛ պատարագի խաբեությունը զամբյուղի կողմից և՛ զարդարանքի անիշխանությունը։

Դա նկարների թվով Դալիի առաջին գործն է, որ պատկերում է հացը։ Այլ օրինակ է հանդիսանում Դալիի Հացով զամբյուղը նկարը, ավարտված 1945 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «WEBCOAST PAGE TAMPA BAY DALI ONLINE EXHIBIT». www.daliweb.tampa.fl.us. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]