Բոցավառվող ընձուղտը (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոցավառվող ընձուղտը
անգլ.՝ The Burning Giraffe
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի
տարի1937
բարձրություն35
լայնություն27
նյություղաներկ, փայտ
գտնվում էԲազելի արվեստի թանգարան
հավաքածուԲազելի արվեստի թանգարան
Ծանոթագրություններ

Բոցավառվող ընձուղտը[1], իսպանացի սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի կտավը։ Նկարվել է 1936-1937 թվականներին։ Գտնվում է Բազելի գեղարվեստի թանգարանում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը ստեղծվել է 1936-1937 թվականներին՝ մինչ նկարչի՝ ԱՄՆ տարագրվելը։ Չնայած Դալին իրեն ապաքաղաքական էր համարում, սակայն այս կտավը նկարչի բացահայտ պայքարն է իր երկրի վարած քաղաքականության դեմ։ Կտավում արտահայտված է անխուսափելի պատերազմի նախազգացումը։

Նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է մթնշաղ՝ մուգ կապույտ երկնքով և հորիզոնի՝ Սալվադոր Դալիի արվեստին ոչ բնորոշ ցածր գծով[2]։ Առջևի պլանում տեսնում ենք երկու կնոջ կերպարանք, որոնցից մեկի վրա բացված արկղիկներ են։ Կանանց կերպարանքները հստակ չեն, կարծես հալվում են. սա հիշեցնում է հեղինակի վաղ շրջանի գործերը։ Կերպարները հենված են ինքնատիպ հենակների և հենաձողերի, որոնք խորհրդանշում են ենթագիտակցությունը։

Կտավի գլխավոր կերպարը՝ բոցավառվող ընձուղտը, գտնվում է նկարի հետին պլանում։ Դալին նրա պատկերն անվանել է «տղամարդկային տիեզերական աշխարհակործան հրեշ»։ Ընձուղտը պատերազմի նախազգացման խորհրդանիշն է։

Այս աշխատանքը հզոր է՝ կատարված Դալիին ոչ բնորոշ էսքիզային ձևով։ Կապույտի երանգները ուժեղացված են կարմիրի և դեղինի առկայծումներով։ Առջևի պլանում պատկերված կնոջ կերպարի դիրքը հիշեցնում է Դալիի «Երազների պարահանդեսի մտացածին հագուստ» կտավի կերպարին։ Առաջ պարզած ձեռքերը օդաչուների ձեռքեր են հիշեցնում[3]։
- «The American Weekly»

Նմանություններ այլ կերպարների[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կտավի անվանման տարբերակներ
  2. «Բոցավառվող ընձուղտը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  3. «Բոցավառվող ընձուղտը, 1936-37». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]