«Հիշողության հարատևություն» (իսպ.՝ La persistencia de la memoria , 1931 ), նկարիչ Սալվադոր Դալիի ամենահայտնի նկարներից է։ Գտնվում է Նյու ՅորքիԺամանակակից արվեստի թանգարանում1934 թվականից։
Հայտնի է նաև «Ճկուն ժամեր», «Կարծրություն հիշողություն» կամ «Համառության հիշողություն» անվանումներով։
Այս ոչ մեծ նկարը (24×33 սմ) հավանական է, որ ամենահայտնի աշխատանքն է Դալիի։ Այստեղ նկարում ներկա է նաև հենց ինքը Դալին՝ քնած գլխի տեսքով, որը ցուցադրվում է «Տրտմության խաղը» և այլ նկարներում։ Հավատարիմ մնալով իր մեթոդիկային՝ նկարիչը բացատրում է սյուժեի ծագումը բնությունից։ Պորտ Լիգանտի բնապատկերն արդեն պատրաստ էր, և այս նկարի համար ընդամենը երկու ժամ էր անհրաժեշտ։
Վերադառնալով կինոյից, որտեղ նա գնացել էր այդ երեկոյան, Գալան շատ հստակ ասաց, որ ոչ մեկը, ով տեսել է մի անգամ «Հիշողության հարատևություն» նկարը, էլ չի մոռանա։
Նկարների ստեղծմանը, ըստ երևույթին կարողացան օգնել այն ընկերությունները, որոնք կարողացան Դալիի մոտ առաջացնել սերուցքային պանրի պատկերացումը (դրանով ընդգծվում է իր ասելիքը)
[4].