Ջոն Սթեյնբեք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Սթեյնբեք կրտսեր (1902թ. փետրվարի 27 – 1968թ. դեկտեմբերի 20) ամերիկացի արձակագիր: Նա հայտնի է որպես Պուլիտցերյան մրցանակակիր ՝ Ցասման ողկույզները (1939) ,Էդեմից արևելք (1952) և Մկներից և մարդկանցից (1937) վեպերով: Նա քսանյոթ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ տասնվեց վեպերի, վեց գիտա-հանրամատչելի և հինգ պատմվածքների ժողովածուի: Ստեյնբեկը 1962թ. արժանացավ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի կոչման:
