Թերենս Մալիք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Թերենս Մալիք | |
|---|---|
![]() |
|
| ԱԱՀ՝ | Թերենս Մալիք |
| Ծննդյան օր՝ | նոյեմբերի 30, 1943 |
| Ծննդավայր՝ | Օտավա, Իլինոյս, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | |
| Աշխատանք՝ | 1969 - ցայսօր |
| Կայք՝ | IMDb |
Թերենս Մալիքը ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և լրագրող: Ծնվել է 1943 թվականին՝ ԱՄՆ-ում, հասակ է առել Թեքսասում և Օկլահոմայում: 1966 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը, սովորել Օքսֆորդի համալսարանում` որպես Ռոդսի կրթաթոշակառու, աշխատել «Life» և «The New Yorker» թերթերումում: Փիլիսոփայություն է դասավանդել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում` մինչև Լոս Անջելեսի Ամերիկյան կինոյի ինստիտուտ գնալը:
Ֆիլմոգրաֆիա[խմբագրել]
- 1969 - Lanton Mills (կարճամետրաժ)
- 1973 - Ամայի հողեր
- 1978 - Հունձքի օրեր
- 1998 - Բարակ կարմիր գիծը
- 2005 - Նոր աշխարհը
- 2011 - Կենաց ծառը
Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել]
- «Օսկար»
- 2012 - նոմինացիա լավագույն ռեժիսոր «Կենաց ծառը» ֆիլմի համար
- 1998 - նոմինացիա լավագույն ռեժիսոր «Բարակ կարմիր գիծը» ֆիլմի համար
- 1998 - նոմինացիա լավագույն ադապտացված սցենար «Բարակ կարմիր գիծը» ֆիլմի համար
- «Բեռլինի կինոփառատոն»
- 1999 «Ոսկե արջ» մրցանակ «Բարակ կարմիր գիծը» ֆիլմի համար
- 1999 Երրորդ տեղ «Berliner Morgenpost» մրցանակ «Բարակ կարմիր գիծը» ֆիլմի համար
- «Կաննի կինոփառատոն»
- 2011 - «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ «Կենաց ծառը» ֆիլմի համար
- 1997 - մրցանակ լավագույն ռեժիսոր «Հունձքի օրեր» ֆիլմի համար
- 1997 - նոմինացիա «Ոսկե արմավենու ճյուղ» «Հունձքի օրեր» ֆիլմի համար
- «Սեզար» - 2000 թվական նոմինացիա լավագույն օտարալեզու ֆիլմ՝ «Բարակ կարմիր գիծը» ֆիլմ
- «Ոսկե Գլոբուս» - 1997 թվական նոմինացիա լավագույն ռեժիսոր՝ «Հունձքի օրեր»ֆիլմիհամար
