Պեդրո Ալմոդովար
| Պեդրո Ալմոդովար | |
|---|---|
ռեժիսոր |
|
| ԱԱՀ՝ | Պեդրո Ալմոդովար |
| Ծննդյան օր՝ | սեպտեմբերի 25, 1949 |
| Ծննդավայր՝ | Կալսադա-դեԿալատրավա, Իսպանիա |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1974-ից մինչ օրս |
| Կայք՝ | http://www.pedroalmodovar.es/ |
Պեդրո Ալմոդովար (իսպ. Pedro Almodóvar Caballero, սեպտեմբերի 25, 1949) իսպանացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող և երգիչ:
Մեր ժամանակների ամենահայտնի ռեժիսորներից մեկն է: Տարբեր երկրների ու փառատոնների մոտ 90 կինոմրցանակ է ստացել:
Բովանդակություն |
Կենսագրություն[խմբագրել]
Պեդրո Ալմոդովարը ծնվել է Իսպանիայում Լակսադա-դե-Կալատրավա քաղաքում: 8 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է Էստրեմադուր քաղաք, որտեղ սովորել է սկզբում սալեզինյան, ապա ֆրանսիական դպրոցում:
16 տարեկան հասակում մենակ, առանց ընտանիքի տեղափոխվել է Մադրիդ: Փոխելով շատ մասնագիտություններ հաստատվում է աշխատանքի «Տելեֆոնիկա» ընկերությունում: Դառնում է «Los Goliardos» թատրոնի խմբի անդամ: Խաղում է փոքր դերեր պրոֆեսիոնալ թատրոնում, որտեղ ծանոթանում է դերասանուհի Կարմեն Մաուրոյի հետ, ով հետագայում նկարահանվում է Ալմոդովարի ֆիլմերում: Ապա ընկերների հետ հիմնում է պանք-գլեմ-ռոք ոճի երաժշտական խումբ: Գրում է պատմություններ, որոնցից շատերը հրապարակվում են:
Կարիերա[խմբագրել]
1980 թվականին նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը` «Պեպին, Լյուսին, Բոմը և մյուս աղջիկները»: Ֆիլմի հիմքում իր իսկ «Հաժախակի էրեկցիաներ» («Erecciones generales») նովելն է, որը նա գրել էր «El Víbora» լրագրի պատվերով: Ֆիլմի համար մոտ կես միլլիոն պեսետ, հայթայթում է «Los Goliardos» խմբի անդամներից մեկը և Կարմեն Մաուրան, ով ֆիլմում խաղում է գլխավոր դերերից մեկը: Ֆիլմը անսպասելի մեծ հաջողություն է ունենում դառնալով այդ ժամանակվա կուլտային հիթերից մեկը և գրեթե 4 տարի գիշերային ցուցադրությամբ ցուցադրվում է:
Առաջին մեծ հաջողությունը Ալմոդովարը ունենում է «Ինչի՞ համար է սա ինձ» ֆիլմի համար: «Նյու Յորք Թայմս» թերթը այսպես է գրում ֆիլմի մասին, «... հրաշալի սև կատակերգություն, ուղղակի փոքր գլուխգործոց»:
1985 թվականին եղբոր` Ավգուստին Ալմոդովարի հետ հիմնում է «El Deseo» պրոդյուսերական ընկերությունը, որի առաջին աշխատանքը դառնում է 1986 թվականին Ալմոդովարի «Ցանկության օրենքը» ֆիլմը: Հետագայում «El Deseo» ընկերությունը աշխատում է իսպանացի շատ այլ նշանավոր ռեժիսորների հետ նույնպես (Ալեքս դե լա Իգլեսիա, Գիլերմո դել Տորո, Դանիել Կալպարսորո, Մոնիկա Լագունա, Իզաբել Կոյշետ և այլն): Համաշխարհային ճանաչում Պեդրո Ալմոդովարին բերեց «Կանայք նյարդային պոռթկման եզրին» ֆիլմը: Ֆիլմը ստանում է մոտ 50 կինոմրցանակ:
1999 թվականին Ալմոդովարը նկարահանում է «Ամեն ինչ մորս մասին» ֆիլմը, որը նույնպես մեծ հաջողություն է ունենում, արժանանալով կինոքննադատների բարձր գնահատականին, և ստանում է Օսկար մրցանակ հեղիանակավոր Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար անվանակարգում: 2002 թվականին նկարահանված «Խոսիր նրա հետ» ֆիլմը նույնպես նրան բերում է տասնյակ կինոմրցանակներ, այդ թվում Օսկար լավագույն սցենարի համար անվանակարգում:
2006 թվականին նկարահանած «Վերադարձ» ֆիլմը հետաքրքիր մրցանակ է ստանում Կաննի կինոփառատոնում, հաղթող ճանաչվելով «Լավագույն դերասանուհի» անվակարգում, իսկ մրցանակը ստանում են ֆիլմի միանգամից 6 դերասանուհի միասին` Պենելոպե Քրուզ, Կարմեն Մաուրա, Լոլե Դուենյաս, Բլանկա Պորտիլո, Յոանե Կոբո և Չուս Լամպրավե:
2011 թվականին Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում կայանում է նրա «Մաշկը, որի մեջ ես ապրում եմ» ֆիլմի պրեմիերան, որի հիմքում ֆրանսիացի գրող Թիերի Ժոնկեի «Տարանտուլ» (ֆրանս. Mygale) ստեղծագործությունն է:
Ֆիլմագրություն[խմբագրել]
Ընդհանուր թվով նկարահանել է 32 ֆիլմ, որոնց համար հիմնականում ինքն է գրել սցենար: Խաղացել է 10 ֆիլմում, 11 ֆիլմի կոմպոզիտոր է, 13 ֆիլմի պրոդյուսեր է:
Առավել նշանավոր ֆիլմերն են.
| տարի | անվանում | բնօրինակ անվանում | դերասաններ |
|---|---|---|---|
| 1980 | Պեպին Լյուսին, Բոմը և մյուս աղջիկները | Pepi, Luci, Bom y otras chicas del montón | Կարմեն Մաուրա |
| 1982 | Կրքերի լաբիրինթոս | Laberinto de pasiones | Սեսիլյա Ռոտ |
| 1984 | Ինչի՞ համար է սա ինձ | ¿Qué he hecho yo para merecer esto? | |
| 1986 | Մատադոր | Matador | |
| 1987 | Ցանկության օրենքը | La ley del deseo | Անտոնիա Բանդերաս Կարմեն Մաուրա Ռոսսի դե Պալմա |
| 1988 | Կանայք նյարդային պոռթկման եզրին | Mujeres al borde de un ataque de nervios | Անտոնիա Բանդերաս Կարմեն Մաուրա Ռոսսի դե Պալմա |
| 1990 | Կապիր ինձ | ¡Átame! | Անտոնիա Բանդերաս Վիկտորիա Աբրիլ Ռոսսի դե Պալմա |
| 1991 | Բարձր կրունկներ | Tacones lejanos | Վիկտորիա Աբրիլ |
| 1993 | Կիկա | Kika | Վիկտորիա Աբրիլ Ռոսսի դե Պալմա |
| 1995 | Իմ գաղտնիքի ծաղիկը | La flor de mi secreto | Ռոսսի դե Պալմա |
| 1997 | Կենդանի մարմին | Carne trémula | Խավիեր Բարդեմ Պենելոպե Քրուզ |
| 1999 | Ամեն ինչ մորս մասին | Todo sobre mi madre | Սեսիլյա Ռոտ Պենելոպե Քրուզ |
| 2002 | Խոսիր նրա հետ | Hable con ella | Ջերալդինա Չապլին |
| 2004 | Վատ դաստիարակություն | La mala educación | Գաել Գարսիա Բեռնալ |
| 2006 | Վերադարձ | Volver | Պենելոպե Քրուզ Կարմեն Մաուրա |
| 2009 | Կաննիբալ-խորհրդատուհին (կարճամետրաժ) | La concejala antropofaga | |
| 2011 | Մաշկը, որի մեջ ես ապրում եմ | La piel que habito | Անտոնիա Բանդերաս |
Մրցանակներ[խմբագրել]
Պեդրո Ալմոդովարը մեր ժամանակների ամենաշատ մրցանակ ստացած ռեժիսորներից է: Ստացել է 92 տարբեր երկրների մրցանակ, ներկայացված է եղել ևս 68-ի: Դրանցից են
2 «Օսկար»
- 1999 — Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար («Ամեն ինչ մորս մասին»)
- 2003 — Լավագույն սցենար («Խոսիր նրա հետ»)
Կաննի կինոփառատոնի 2 մրցանակ
- 1999 — Լավագույն ռեժիսոր («Ամեն ինչ մորս մասին»)
- 2006 — Լավագույն սցենար («Վերադարձ»)
«Եվրոպական կինոակադեմիայի Ֆելիքս մրցանակ 1988 — Լավագույն ֆիլմ («Կանայք նյարդային պոռթկման եզրին») և այլն
- 1999 — Լավագույն արտասահմանյան ֆիլմ («Ամեն ինչ մորս մասին»)
- 2003 — Լավագույն արտասահմանյան ֆիլմ («Խոսիր նրա հետ»)
4 «Գոյա»
- 1988 — Լավագույն ֆիլմ («Կանայք նյարդային պոռթկման եզրին»)
- 1988 — Լավագույն օրիգինալ սցենար («Կանայք նյարդային պոռթկման եզրին»)
- 1999 — Լավագույն ֆիլմ («Ամեն ինչ մորս մասին»)
- 1999 — Լավագույն ռեժիսոր («Ամեն ինչ մորս մասին»)
3 «BAFTA»
- 1999 - Լավագույն արտասահմանյան ֆիլմ («Ամեն ինչ մորս մասին»)
- 1999 - Լավագույն ռեժիսոր («Ամեն ինչ մորս մասին»)
- 2003 - Լավագույն արտասահմանյան ֆիլմ («Խոսիր նրա հետ»)
- 2003 - Լավագույն օրիգինալ սցենար («Խոսիր նրա հետ»)
Արտաքին հղումներ[խմբագրել]
- Պեդրո Ալմոդովարի պաշտոնական կայք
- IMDb-ում Պեդրո Ալմոդովարի էջ
- КиноПоиск կայքում
- Պեդրո Ալմոդովարի պաշտոնական կայք (ռուս.)
- կենսագրություն, ֆիլմեր (ռուս.)
- հարցազրույց Ալմոդովարի հետ
- Ալմոդովարի մասին «Սեանս» ամսագրում
- Ֆեդորով Ա. Վ. Premiere. 1995. N 26. С.65-67.
- Ալմոդովարի վաղ կարիերայի քննարկման հոդված