Արունաչալ Պրադեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արունաչալ Պրադեշ

Արունաչալ Պրադեշ (Հինդի अरुणाचल प्रदेश- արունա՛չալ պրադե՛շ) — նահանգ Հնդկաստանի արևելքում: Տարածքը կազում է 83.743 կմ², իսկ բնակչությունը` 1,4 մլն. մարդ: Մայրաքաղաքն է Իտանագարը: Այս նահանգը հանդիսանում է Հնդկաստանի և Չինաստանի միջև տարածքային վեճի առարկա (Չինաստանը տարածքային պահանջներ է ներկայացնում նահանգի նկատմամբ: «Արունաչալ Պրադեշ» անվանումը ծագում է Սանսկրիտից և թարգմանաբար նշանակում է «Լուսաբացի լեռների երկիր»: Հաճախ երկրամասը անվանվում է նաև «Արևածագի երկիր»:

[խմբագրել] Բնակչություն

2011թ. հնդկական մարդահամարի տվյալներով Արունաչալ Պրադեշում ապրում է 1.382.611 մարդ: Բնակչության քանակով սա Հնդկաստանի երրորդ ամենափոքր շրջանն է, իսկ բնկաչության խտությամբ` (17 մարդ`քկմ) ամենափոքրը (Հնդկաստանում բնակչության միջին խտությունը կազմում է 382 մարդ`քկմ): [1]

[խմբագրել] Պատմություն

Արունաչալ Պրադեշում ապրող ժողովուրդների մեծամասնությունը մինչև 20-րդ դարը գիր չեն ունեցել, այդ իսկ պատճառով առկա չեն գրավոր աղբյուրներ: Միայն Հյուսիս-արևմուտքում գտնվող և Տիբեթից ազդվածԹավանգ շրջանի Մոնբա ցեղն է, որը, որպես փոքր իշխանություն, որոշ ավանդույթներ ունի:

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով