Օկինավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նահա
Ռյուկյու կղզու դիրքը

Օկինավա, Ռյուկյու կղզեխմբի ամենամեծ կղզին, Ճապոնիայում։ Երկարությունը 110 կմ է, տարածությունը՝ 1254 կմ²։ Ողողվում է Խաղաղ օվկիանոսի և Արևելա-Չինական ծովի ջրերով։ Ափերը խիստ կտրտված են, շրջապատված կորալային խութերով։ Բարձրությունը՝ մինչև 498 մ։ Կլիման արևադարձային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները 1300-2000 մմ են։ Ամռանը և գարնանը հաճախ են թայֆունները։ Մշակում են բրինձ, արքայախնձոր, շաքարեղեգ, բանան։ Գլխավոր քաղաքը և նավահանգիստը Նահան է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկինավա» հոդվածին։