Կորալային խութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կորալային խութեր, վերջրյա կամ ստորջրյա թմբաշարեր՝ արևադարձային ծովերի ծանծաղ մասերում։ Գոյանում են առավելապես կորալային գաղութների կրային կմախքներից։ Կորալների աճի վերին սահմանը համապատասխանում Է ծովի մակարդակին (տեղատվության ժամանակ)։ Կորալային խութերը հասնում են մեծ հզորությունների։ Երկրաբանական պրոցեսների հետ կապված կան ծովի մակարդակից մինչև 1500 մ բարձրության (Զոնդյան կղզիներ) և ծովի մեջ մինչև 1200 մ խորասուզված հիմքով (Մարշալյան կղզիներ)։ Կորալյան խութերը վտանգավոր արգելքներ են նավագնացության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png